28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Եթե իշխանությունն է խոսում, ուրեմն աղետալի վիճակում է»

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը կարծում է, որ կոռումպացված միջավայրում և օլիգարխիկ համակարգում վարչապետը ոչինչ անել չի կարող, հակառակ դեպքում կստացվի իշխանության փոփոխություն: Հարցին, որ եթե օլիգարխիկ համակարգով ոչինչ չի կարող անել, ինչո՞ւ իշխանությունը  գնաց վարչապետի և կառավարության փոփոխության,նա պատասխանեց. «Ժողովուրդը սիրում է փոփոխություններ, հույս ստանալ, և բնական է, որ իշխանությունն ընտրություններից առաջ գնաց թարմացման օպերացիայի, որի իմաստն է՝ մի քիչ պակասեցնի ժողովրդի զզվանքն ու ատելությունն ընտրություններից առաջ»:

Զուրաբյանն անդրադաձավ նորանշանակ վարչապետիՙ մենաշնորհների դեմ պայքարի մասին հայտարարությանը և անընդունելի համարեց այն դիտրակումը, որ եթե մենաշնորհը ձևավորվել է ոչ ադմինստրատիվ որոշումներով, մրցունակ միջավայրում, դա իքնին վատ չէ: «Մենք կարծում ենք՝ եթե մրցունակ միջավայրում է ձևավորվել մենաշնորհ, դա էլ չարիք է»,-ասաց նա և նշեց, որ այս դեպքում ևս պետք են հակամենաշնորհային միջոցառումներ: «Երևի խոսեց իր անցյալը կամ ներկան՝ կապված «Գազպրոմի» հետ»:

Ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանի հայտարարությանը, թե տնտեսությունը գտնվում է չափազանց ծանր վիճակում, ապա ՀԱԿ պատգամավորը շեշտեց. «Եթե իշխանությունն է խոսում, ուրեմն աղետալի վիճակում է: Մենք միշտ էինք խոսում, իսկ մեծամասնությունը մեղադրում էր չափազանցնելու մեջ»: Նա խոսեց նաև վարչապետի՝ գազի և էլեկտրաէներգիայի գների հնարավոր նվազեցման մասին արած հայտարարությունից և ասաց, թե իրենք երբ ասում էին, որ առնվազն 25%-ով կարելի է պակասեցնել, մեծամասնությունն այս հայտարարությունը որակեց որպես նախընտրական խոստում: «Հիմա պարզվում է՝ գալիս է նոր վարչապետ և ասում է, ինքը զբաղվելու է այդ գործով, հիմա ի՞նչ ասեմ, որ զբաղված են իրողությունն աղավաղելով, նախընտրական պոպուլիզմով»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ