Արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 19-ին՝ ժամը 07.49-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Մ-2 Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Արփի գյուղի մոտակա «Արփի ԳԱԶ» գազալցակայանում լիցքավորման ժամանակ ՍՊԸ-ում «ԻԺ-412» մակնիշի առանց պ/հ ավտոմեքենայի գազի բալոնը պայթել է. տուժածներ չկան: Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Օգոստոսի 18-ի լույս 19-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 21 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 225 կրակոց: Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, առաջապահ զորամասերը պահպանել են հրադադարի ռեժիմը և շարունակել վստահորեն իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:
«Հոկտեմբերի 2-ին Գյումրիում կայանալիք ընտրությունները կարող են առանձնանալ անհավանական դաշինքներով։ Տեղեկություններ կան, որ, օրինակ, Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցությունը մտադիր է աջակցել Արթուր Բաղդասարյանի կուսակցին՝ Հովհաննես Մարգարյանին։ «Համախմբում» կուսակցության վարչության անդամ Ստեփան Մարգարյանը մեզ հայտնեց. «Վերջնական որոշում կկայացնի տեղական մարմինը՝ համաձայնեցնելով վարչության հետ, իսկ որոշում դեռ չի կայացվել»։ Երեկ նաև հայտնի դարձավ, որ ԳԱԼԱ-ին աջակցելու որոշում […]
ԱՅՍՕՐ ՔԱՌՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՆԱՀԱՏԱԿՎԱԾ ՄԵՐ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԱԴԱՄ ՍԱՀԱԿՅԱՆԸ ԿԴԱՌՆԱՐ 20 ՏԱՐԵԿԱՆ: Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր ԾՆՈՒՆԴԴ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ… Ադամ Խաչատուրի Սահակյանը ԼՂհ Ջաբրայիլի զորամասի սահմանապահ 3-րդ գումարտակի 9-րդ վաշտի 8-րդ հրաձգային ջոկի հրամանատարն էր։Ջոկը բաղկացած էր 9 հոգուց։ Սերժանտ Ադամ Սահակյանը 2016թ.-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, գտնվելով առաջնագծում […]
«ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի պաշտոնական մեկնարկը դեռ չի տրվել, բայց թեկնածուները վաղուց են սկսել աշխատել իրար դեմ։ Վանաձորի ընտրությունների մասին մեզ լուրեր էին հասել, թե էդմոն Մարուքյանը, որի եղբայրը՝ Քրիստ Մարուքյանը, ընտրությունների ֆավորիտներից է, սպառնացել է գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանին, որ եղբոր ընտրվելու դեպքում քաղաքապետը բանտ է նստելու Վանաձորը թալանելու համար։ Վանաձորում այդ պատմությունը բերնեբերան փոխանցվում […]
«ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Ալեքսան Պետրոսյանի ընտանիքին պատկանող «ՄԱՊ» ընկերությունը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից տուգանվել է: «Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից պարզեց, որ 2014թ. ընկերությունը հայտարարագրել է խաղողի օդամղիչ մամլիչ: Հարկային վճարումը հետաձգվել է մինչեւ 2016թ. հուլիսի 27-ը: Սակայն ընկերության տնօրեն Մակար Պետրոսյանը՝ պատգամավորի որդին, նշված ժամկետում հարկային վճարումները չի կատարել: Արդյունքում Մակար Պետրոսյանի նկատմամբ […]
«Այս տարվա ապրիլի 25-ին Երևանի Հալաբյան փողոցում ավտոբուսում հնչած պայթյունի արդյունքում զոհված երկու անձանցից մեկը՝ Ռուբեն Բալյանը, իրավապահների կողմից փաստացի ճանաչվեց որպես տեղի ունեցած ողբերգության մեղավոր։ Նրա մայրը՝ Կլարա Ոսկանյանը, «Ժողովուրդ»–ի հետ զրույցում որդու կյանքի վերաբերյալ ուշագրավ տվյալներ Է հայտնել։ Նա մասնավորապես պատմել Է, որ տարիներ առաջ, երբ որդին անազատության մեջ Է եղել, մտերիմ հարաբերություններ […]
Իջևանում 50-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրյալ Ա.Շահինյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը դատարանն այսօր վերահաստատել է: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2016 թվականի օգոստոսի 16-ին ահազանգ է ստացվել, որ […]