04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Իջևանում 50-ամյա տղամարդու սպանության գործով մեղադրյալը կալանավորվեց. ՔԿ

Իջևանում 50-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրյալ Ա.Շահինյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը դատարանն այսօր վերահաստատել է: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2016 թվականի օգոստոսի 16-ին ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի վերջնամասում գտնվող օրվա կարգավորման ջրամբարին հարակից հանդամասում դիակ կա:

Դեպքի առթիվ Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Իջևան քաղաքի բնակիչ, 1966թ. ծնված Վ.Ակինյանին հրազենային մահացու վիրավորում է հասցրել նույն քաղաքի բնակիչ, 1987թ. ծնված Ա.Շահինյանը:

Վերջինիս որպես մեղադրյալ ներգրավելու որոշում քննիչը կայացրել է օգոստոսի 17-ին, նույն օրը միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ և հայտարարվել հետախուզում։

Օգոստոսի 18-ին հետախուզվողն ինքնակամ ներկայացել է, վարույթն իրականացնող մարմինը նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և նույն օրը միջնորդություն ներկայացրել դատարան՝ Ա.Շահինյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերահաստատելու մասին, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ