Սեպտեմբերի 18-ին ընտրություններ են նշանակված թվով 317 համայնքներում
2016 թվականի սեպտեմբերի 18-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են նշանակված Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի եւ Տավուշի մարզերի թվով 317 համայնքներում: Նշված համայնքներից 22-ում տեղի են ունենալու միայն համայնքի ղեկավարի ընտրություններ, 80 համայնքում` միայն ավագանու անդամի ընտրություններ, իսկ 215 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի ընտրություններ: Սահմանված ժամկետում որպես համայնքի ղեկավարի թեկնածու […]