15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 25, 2016

Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է

Օգոստոսի 24-ի լույս 25-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 30 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 430 կրակոց: Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը, ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում պահպանել են հրադադարի ռեժիմը և պատասխան գործողությունների դիմել միայն […]

23-ամյա գյումրեցին որոնվում է որպես անհայտ կորած. Ոստիկանություն

Ոստիկանության Մուշի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է Գյումրի քաղաքի Վարդ-Բաղ 2-րդ թաղամասի 1-ին միկրոշրջանի 5-րդ շենքի 23 բնակարանի բնակիչ, 1993 թվականին ծնված Անդրանիկ Սուքիասյանը, որը օգոստոսի 21-ին, ժամը 7-ի սահմաններում տնից դուրս Է եկել և չի վերադարձել: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։ Անդրանիկ Սուքիասյանը տառապում է հոգեկան հիվանդությամբ և հակում […]

Ովքե՞ր են ցանկանում արատավորել Կարեն Գրիգորյանի արածը. Գեներալի որդին կայացել է իր գործով

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Մի քանի վայ լրատվամիջոց, ակնհայտորեն նույն կենտրոնից պատվեր ստանալով, փորձում են վարկաբեկել Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանին: Ի սկզբանե ասեմ` եթե իսկապես կարծում եք, թե կարող եք խանգարել սեպտեմբերի 18-ի ընտրություններում Կարեն Գրիգորյանի հաղթանակին, ապա դա սիզիփոսյան աշխատանք է, ապարդյուն, քանի որ էջմիածնեցին տեսնում եւ գնահատում է այն ահռելի աշխատանքը, որ կատարվել է քաղաքում Կարեն […]

35 մլն դրամ` Արմավիրի մարզպետարանին

ՀՀ Կառավարության այսօրվա նիստի ժամանակ որոշում կայացվեց գումար հատկացնել Արմավիրի մարզպետարանին: Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը տեղեկացրեց, թե այս տարվա օգոստոսի 5-ին ՀՀ Արմավիրի մարզում տեղի ունեցած ուժեղ պտտահողմի հետևանքով վնասվել են Վաղարշապատ քաղաքի թիվ 7 դպրոցի մարզադահլիճի տանիքը, դռները և պատուհանները, կոտրվել են դռների և պատուհանների ապակիները: Նախարարը հայտնեց, որ հասցված վնասները […]

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Օգոստոսի 24-25-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես `Երևանի Թամրուչի փողոցի թիվ 8 շենքի մոտակայքում՝ 1000 քմ, Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի մոտակայքում` 300 քմ, Վերին Անտառային փողոցի թիվ 146/1 շենքի մոտակայքում` 400 քմ, Հրազդանի կիրճում՝ Մերգելյան ինստիտուտի մոտակայքում ՝ 400 քմ, Լոռու մարզի երկաթգծի «Սանահին» […]

Օգոստոսի 26-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Օգոստոսի 26-ին՝ ժամը 11:30-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի հոգեբան Սամվել Խուդոյանը: Թեմա՝ հայ հասարակությունն ինչպե՞ս է վերաբերվում նախկինում ազատազրված անձանց: Ինչպիսի՞ բարդույթներ ունեն վերջիններս: Ինչպիսի՞ հոգեբանական խնդիրներ է ունենում մարդը՝ բանտից դուրս գալուց և ազատության մեջ հայտնվելուց հետո: Մարդկանց ո՞ր տեսակն է հակված կրկին հանցագործություն գործել:   Օգոստոսի 26-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի […]

Լարսի ավտոճանապարհը բաց կլինի այսօր ժամը 06.00-20.00

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 25-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` այսօր՝ ժամը 06.00-ից մինչև 20.00-ն, Լարսի ավտոճանապարհը կբացվի, իսկ երեկոյան ժամերին, անվտանգության նկատառումներից ելնելով, կրկին կփակվի:  Ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար հետևյալ կանոնների պահպանման դեպքում. միաժամանակ երկու կողմերից հանդիպակաց երթևեկությունն արգելվում է, […]

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Օգոստոսի 25-ին, 27-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 26-ի երեկոյան ժամերին առավելապես հյուսիսային շրջաններում  սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:Քամին՝ հարավային՝ 2-7 մ/վ արագությամբ:Օդի ջերմաստիճանը 26-27-ը կբարձրանա 2-3 աստիճանով: Երևանում՝ Օգոստոսի 25-ին, 27-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 26-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀուլիսիՍեպտեմբերի