16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 2016

Ռուսաստանի, Իրանի եւ Ադրբեջանի նախագահները օգոստոսին կհանդիպեն

Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախագահները օգոստոսի 8-ին Բաքվում հանդիպում կունենան: Այդ մասին տեղեկացրել է Իրանի փոխարտգործնախարար Իբրահիմ Ռահիմպուրը, գրում է Tass.ru-ն։ «Նման հանդիպում, անկասկած, կայանալու է: Այն ակնկալվում է օգոստոսի 8-ին»,- հայտարարել է նա:  

Այս գիշեր Ադրբեջանի զինուժը հրադադարը խախտել է 26 անգամ.ԼՂՀ ՊԲ

Հուլիսի 12-ի լույս 13-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը հակառակորդի կողմից խախտվել է 26 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 250 կրակոց, իսկ հյուսիս-արևելյան (Մարտակերտ) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 մմ-ոց ականանետ (2 արկ): ԼՂՀ ՊԲ-ից  հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը […]

Մերժված այլընտանք. Հայկական Ժամանակ

Առաջիկա մեկ ամսվա ըն­թացքում Ռուսաստանից Հայաստան գազ չի մատա­կարարվելու գազամուղի վրա իրականացվող վերա­նորոգման աշխատանքների պատճառով: Առաջացող գազի դեֆիցիտը Հայաս­տանը մտադիր է լրացնել Իրանից ստացվելիք գազով: Ըստ պաշտոնական հաղորդագրության, երեկ այս հարցով հեռախոսազրույց է տեղի ունեցել ՀՀ վարչա­պետ Հովիկ Աբրահամյանի եւ Իրանի աոաջին փոխնա­խագահ էսհաղ Ջահանգիրիի միջեւ: Հաղորդագրու­թյան համաձայն Ջահանգիրին «դրական է արձա­գանքել հայկական կողմի առաջարկին»: […]

Հաջողությունն ավելի մոտ է, քան երբեւէ. Հայկական Ժամանակ

Երեկ ավայւտվևց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի եր­կօրյա աշխատանքային այցը Ադրբեջան: Լավրով-Ալիեւ, Լավրով- Մամեդյարով բանակցությունների թեման, ինչպես եւ սպասվում էր, ղարաբաղյան հակամարտության կարգավորումն էր, սակայն պաշտոնապես Լավրովը Բաքու էր այցելել Կասպիական «հնգյա­կի» արտգործնախարարների նիստին մասնակցելու համար: Ալիեւի հետ հանդիպման ժամանակ, ըստ պաշտոնական Բաքվի, կողմերն անդրադարձել են Սանկտ Պետերբուրգում հունի­սի 20-ին տեղի ունեցած Պուտին-Սարգսյան-Ալիեւ եռակողմ հան­դիպմանը: Մասնավորապես […]

ՄԲ վարչապետի պաշտոնում մնացած միակ թեկնածու Թերեզա Մեյը կփորձի դառնալ «Երկաթյա լեդի 2»

Մեծ Բրիտանիայում՝ ԵՄ կազմից դուրս գալու հանրաքվեն ոչ միայն վճռորոշ էր եվրոպացիների համար, այլ նաև Մեծ Բրիտանիայի համար` թե՛ քաղաքական, թե ՛ տնտեսական առումով: Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հանրաքվեի արդյունքները հրապարակելուց հետո հայտարարեց հրաժարականի մասին: Վարչապետի պաշտոնի համար թեկնածուների հայտնի դառնալուց հետո սկսվեց այդ պաշտոնի համար թեժ և փուլային պայքարը: Մրցապայքարում ֆավորիտ էր համարվում […]

Նախագահը ներկա է գտնվել «Ռեդիսսոն բլու հոթել Երևան» հյուրանոցի բացման արարողությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքում ներկա է գտնվել միջազգային ճանաչում ունեցող «Ռեդիսսոն բլու» առաջատար հյուրանոցային ցանցին պատկանող «Ռեդիսսոն բլու հոթել Երևան» հյուրանոցային համալիրի բացման արարողությանը: Հանրապետության Նախագահը շրջել է Երևանի բարձրակարգ հյուրանոցների շարքը համալրած «Ռեդիսսոն բլու հոթել Երևան»-ում, ծանոթացել կատարված աշխատանքներին, իրականացված ներդրումներին, ստեղծված աշխատատեղերին (շուրջ 135) և առաջարկվող ծառայությունների որակին:

21-ամյա Ջուլիետան, ինքնասպանությունից առաջ նամակ էր գրել իր ծանոթին՝ նշելով պատճառը .ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու 21-ամյա Ջուլիետտա Կարապետյանի ինքնասպանության պատճառները։ Հաշվի առնելով երիտասարդ աղջկա ինքնասպանության հասարակական մեծ հնչեղությունը՝ տեղեկացնում ենք, որ քրեական գործով մշակվել են աշխատանքային մի շարք վարկածներ,  որոնք ստուգելու ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ, քննության առարկա են դարձվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՀունիսիՕգոստոսի