06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 2016

Լարսի ավտոճանապարհը բաց կլինի այսօր ժամը 05.30-19.00

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 13-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն այսօր՝ ժամը 05.30-ից մինչև 19.00 Լարսի ավտոճանապարհը կբացվի, իսկ երեկոյան ժամերին, անվտանգության նկատառումներից ելնելով, կրկին կփակվի: Ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար հետևյալ կանոնների պահպանման դեպքում. միաժամանակ երկու կողմերից հանդիպակաց երթևեկությունը արգելվում […]

Տիմոշենկոյի կոշիկները․ Ուկրաինայի ամենաքննարկվող թեման վերջին օրերին /վիդեո/

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն օրերս հանդիպել է Խերսոն քաղաքի բնակիչներին։ Հանդիպման ժամանակ նա նշել է, թե Ուկրաինային մի նոր Մայդան է սպասվում, քանի որ ներկայիս իշխանությունները երկիրը հասցրել են տնտեսական ծայրահեղ ծանր իրավիճակի։ Սակայն հավաքվածներին եւ համացանցի օգտատերերին ոչ թե Տիմոշենկոյի խոսքերն են գրավել, այլ կոշիկները, որոնցով Տիմոշենկոն Խերսոնում հանդիպում էր անցկացնում։ Հայտնի բրենդի […]

Ջորջ Բուշը պարել է Դալլասում սպանված ոստիկանների հոգեհանգստին /վիդեո/

ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ-կրտսերը պարել է Դալլասում սպանված ոստիկանների հոգեհանգստին։ Հիշեցնենք, որ բողոքի ակցիաների ժամանակ Դալլասում 5 ոստիկաններ էին սպանվել։ Դա տեղի է ունեցել Երկրի ռազմական հիմնի ժամանակ։ Բուշի մի կողմում իր կինը՝ Լորան է եղել, մյուս կողքին՝ երկրի առաջին տիկին Միշել Օբաման։ Բուշի պահվածքը զարմացրել է Միշել Օբամային եւ ոչ միայն, օգտատերերը խիստ […]

Ճամբարակ-Դիլիջան ճանապարհի 8մ լայնությամբ 30 մ երկարությամբ հատվածը փակվել է.փլուզում

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 13-ին, ժամը 05.57-ին տեղեկություն է ստացվել, որ Հ-30 Ճամբարակ-Դիլիջան ավտոճանապարհի 28-րդ կմ-ին տեղի է ունեցել փլուզում։ Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է որ քարաթափման հետեւանքով 8 մ լայնությամբ, 30 մ երկարությամբ ճանապարհահատվածը փակվել է. ՃՇՇ-ի կողմից իրականացվում են մաքրման աշխատանքներ։

Հրազենային վնասվածքով 35 ամյա երիտասարդի դի է հայտնաբերվել

Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում հուլիսի 10-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Ջրվեժի տներից մեկում երիտասարդ բնակչի դին է հայտնաբերվել՝ գլխի հատվածում հրազենային վնասվածքով։ Նախնական տեղեկություններով, 35-ամյա երիտասարդն իրեն պատկանող որսորդական հրացանով ինքնասպանություն է գործել։ Դեպքի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ։ Մանրամասները պարզվում են։

Գյուղացիները վարկի տակ են. նրանք պահանջում են հարկերի սառեցում

‹‹Մարմաշենը արդեն երկու անգամ կարկտահարվել է: Առաջին անգամ կարկտահարությունը համեմատաբար ավելի թեթև էր: Իսկ այս անգամ մոտ երկու hարյուր հեկտար կարկտահարվել է. եծ մասամբ ցորեն ու գարի է: Կարկտահարվել է նաև կարտոֆիլը, եգիպտացորենը և այլ ցանկատարածքներ››, – Henaran.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզի Մարմաշեն գյուղի գյուղապետ Աշոտ Եղոյանը: Վերջինս շեշտեց՝ գյուղացիներն անելանելի վիճակում են հայտնվել. նրանց […]

‹‹Որոշ չակերտավոր հաստագլուխներ պիտի հասկանան՝ մեր հակակարկտային կայաններն իրենց չեն արդարացնում››

‹‹Կարկուտից տուժած գյուղացիներն այսօր վարկերի սառեցում են պահանջում, բայց դա էլ  հարցի լուծում չէ: Վարկերի սառեցում պիտի լինի, բայց  վարկերը, դրանց տոկոսադրույքները պիտի վերանայվեն››, – Henaran.am-ի հետ զրույցում ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը: Վերջինս ընդգծեց՝ Հայաստանում գործող հակակարկտային կայաններն  անարդյունավետ են: ‹‹Ժամանակն է, որ որոշ չակերտավոր հաստագլուխներ հասկանան՝ մեր հակակարկտային կայաններն իրենց չեն արդարացնում: […]

Ադրբեջանը կսպանի Վահանին. Հրապարակ

Haqqin.az-ը տեղեկություն է տարածել, որ «սեփական թղթակից Վահան Մարտիրոսյանի դեմ մահափորձ է կազմակերպվել»: Խոսքն անցյալ աշնանը Բաքվում «քաղաքական ապաստարան խնդրած» Վահան Մարտիրոսյանի մասին է, որը հետագայում «տեղափոխվել է երրորդ երկիր»: Փախստականն ինքը haqqin.az-ին պատմել է, որ իրեն մգեցրած ապակիներով «07»-ն է փորձել վրաերթի են­թարկել, սակայն կարողացել է «ցատկել մայթին եւ երեք ան­գամ օդամղիչ ատրճանակից կրակել» […]

Քրեական աշխարհում այս խմորը դեռ շատ արյուն կտանի. Իրավունք

Լրատվամիջոցներում տեղեկություն է տարածվել, որ օրեր առաջ, երբ «երկրի մի շարք կարկառուն դեմքեր, օրենքով գո­ղեր եւ այլ հայտնի ֆիգուրներ, այդ թվում Աժ պատգամավորներ Մհեր Սեդրակյանը, Սամվել Ալեքսանյանը, ինչպես նաեւ Ռուբեն Հայրապետյանը մասնակցել են քրե­ական աշխարհում հայտնի հեղինակու­թյան` Վստրեչի Ապերի հոր քառասուն­քին», քիլլերների մի խումբ փորձել է զին­ված հարձակում գործել: Սակայն մասնա­կիցներից մեկի թիկնազորի աչալրջու­թյան շնորհիվ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՀունիսիՕգոստոսի