04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Քրեական աշխարհում այս խմորը դեռ շատ արյուն կտանի. Իրավունք

Լրատվամիջոցներում տեղեկություն է տարածվել, որ օրեր առաջ, երբ «երկրի մի շարք կարկառուն դեմքեր, օրենքով գո­ղեր եւ այլ հայտնի ֆիգուրներ, այդ թվում Աժ պատգամավորներ Մհեր Սեդրակյանը, Սամվել Ալեքսանյանը, ինչպես նաեւ Ռուբեն Հայրապետյանը մասնակցել են քրե­ական աշխարհում հայտնի հեղինակու­թյան` Վստրեչի Ապերի հոր քառասուն­քին», քիլլերների մի խումբ փորձել է զին­ված հարձակում գործել:

Սակայն մասնա­կիցներից մեկի թիկնազորի աչալրջու­թյան շնորհիվ հարձակվող խումբը ժամա­նակին վնասազերծվել է: Մենք փորձե­ցինք որոշ տեղեկություններ պարզել վե­րը նշված պաշտոնյաներին մոտ կանգ­նած աղբյուրներից, ովքեր համառորեն չցանկացան ոչ հերքել, ոչ հաստատել տարածվածը նկատելով միայն. «Կոնկ­րետ բան ասել չենք կարող»:

Մեր այլ աղբյուրներ, կրկին խուսափե­լով մանրամասնելուց, բայց նաեւ նման ուշագրավ ակնարկ արեցին. «Եթե հավա­տանք, որ նման բան եղել է, ապա համոզ­ված եղեք, այդ խմորը դեռ շատ ջուր, ավե­լի ճիշտ` շատ արյուն կտանի»:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ