06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 2016

Գազի պայթյունից փողոցում հայտնված ընտանիքը հույս ունի

Երեք տարի առաջ Պետրոսյանների 8 անձից բաղկացած ընտանիքը ակնթարթների ընթացքում հայտնվեց փողոցում: Պատճառը՝ գազի արտահոսքից առաջացած պայթյունն էր , որը  ոչ միայն ֆիզիկական այլ նաև հոգեբանական լուրջ վնասներ է հասցրել այս ընտանիքին: Henaran.am-ը բազմիցս անդրադարձել է այս պատմությանը: Նշենք, որ Պետրոսյանների ընտանիքը մի քանի անգամ դիմել է կտրուկ քայլերի: Անգամ նրանց հղի հարսը՝ փոքր երեխայի […]

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը ողջունել է հայկական հարցերով հանձնախմբի նոր համանախագահներին

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը ողջունել է ԱՄՆ կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի նոր համանախագահների պաշտոնում Ջեքի Սփայերի և Դևիդ Վալադոյի նշանակվելու փաստը: Նրանք գործունեություն կծավալեն ներկայիս համանախագահներ Ֆրենկ Փալոնի և Ռոբերտ Դոլդի, ինչպես նաև հանձնախմբի փոխնախագահներ Ադամ Շիֆի և Դևիդ Տրոտի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ դատի ԱՄՆ հանձնախմբից: Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի գործադիր տնօրեն […]

Հրավիրված 300 հյուրերից ոչ ոք չի եկել զույգի հարսանիքին /ֆոտո/

Ոչ մի փոթորիկ չի կարող խանգարել իսկական սիրուն։ Չինաստանից երիտասարդ զույգը անհարմար իրավիճակում հայտնվեց, երբ նրանց հարսանիքին հրավիրված 300 հյուրերից ոչ ոք չեկավ։ Հարսանիքը տեղի էր ունենում նախորդ հանգստյան օրերին, երբ Չինաստանում հզոր փոթորիկ էր։ Մարդիկ վախեցել էին տանից դուրս գալ ու հարսանիք գնալ։ Սակայն դա չկանգեցրեց հարսին ու փեսային։ Թեեւ գեղեցիկ զարդարված սրահում ոչ […]

«Զինվորի արյունը, պատերազմի թեման ու ազգի պատիվը Անին գնահատել էր 1.000.000 դրամ ամսեկան»

Զինվորի արյունը, պատերազմի թեման ու ազգի պատիվը Անին գնահատել էր 1.000.000 դրամ ամսեկան: Բացահայտումներ “Անալիտիկի գործի” շուրջ Ինչպես խոստացվել էր, ներկայացնում ենք “Անալիտիկի գործին” վերաբերող այն ցնցող տեղեկությունները, որոնք ձեռք են բերվել ձերբակալված մեղադրյալների ու նրանց ստոր գործունեության առնչությամբ: Երկար ժամանակ analitik. am կայքը հոդվածներ էր գրում “ՎՏԲ- Հայաստան” բանկի մասին` ահազանգելով, որ այդ բանկի […]

Գրպանահատը երթուղային ավտոբուսի մեջ թալանել է 19 ամյա Լիանաին

Հուլիսի 12-ին, ժամը 19.25-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երեւանի Մյասնիկյան պողոտայի թիվ 18 հասցեի մոտից ոստիկանության Մարաշի բաժանմունք բերման են ենթարկել 28-ամյա Գոռ Պ.-ին: Ոստիկանության մամուլի ծառայությունից  հայտնում են, որ նա նույն օրը թիվ 63 երթուղային ավտոբուսի սրահում գողացել է 19-ամյա Լիանա Վ.-ի դրամապանակը: Վնասի չափը պարզվում […]

Ճամբարակ-Դրախտիկ ավտոճանապարհը մաքրվել է քարաբեկորներից

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 13-ին` առավոտյան ժամը 6:00-ի սահմաններում, Ճամբարակ-Դրախտիկ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում տեղի է ունեցել քարաթափում: Խոշոր ժայռաբեկորները երկկողմանի փակել էին ճանապարհը, սակայն Ճամբարակի տարածաշրջանը սպասարկող ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները կարճ ժամանակում քարերը ճանապարհի երթևեկելի հատվածից տեղափոխել են կողնակների վրա։ Ճանապարհն այժմ երկկողմանի երթևեկելի է տրանսպորտային բոլոր […]

Հուլիսի 1-7-ը մայրաքաղաքում ծնվել է 481 երեխա

  Հուլիսի 1-7-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 481 երեխա՝  240 տղա, 241 աղջիկ: Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր – համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 31604 քաղաքացի:  

Երեւանյան լճում նավակ է շրջվել, քաղաքացիները հայտնվել են ջրում

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 13-ին, ժամը 10.53-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանյան լճում նավակ է շրջվել, քաղաքացիները հայտնվել են ջրում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:  

Բասկետբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը մեկնեց Հունաստան

Բասկետբոլի Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը մեկնել է Հունաստան, որտեղ հուլիսի 15-ին մեկնարկում է Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը: Տիբո Պետիի գլխավորությամբ՝ մրցավայր են մեկնել 10 խաղացողներ: Մ20 տարեկանների Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունը կկայանա հուլիսի 15-24-ը Աթենքի հարևանությամբ գտնվող Խալկիդա քաղաքում:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՀունիսիՕգոստոսի