07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Ճամբարակ-Դրախտիկ ավտոճանապարհը մաքրվել է քարաբեկորներից

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 13-ին` առավոտյան ժամը 6:00-ի սահմաններում, Ճամբարակ-Դրախտիկ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում տեղի է ունեցել քարաթափում:

Խոշոր ժայռաբեկորները երկկողմանի փակել էին ճանապարհը, սակայն Ճամբարակի տարածաշրջանը սպասարկող ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները կարճ ժամանակում քարերը ճանապարհի երթևեկելի հատվածից տեղափոխել են կողնակների վրա։

Ճանապարհն այժմ երկկողմանի երթևեկելի է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

Օրվա ընթացքում կկատարվեն նաև  պայթեցման աշխատանքներ, որից հետո ճանապարհն ամբողջությամբ կմաքրվի քարաբեկորներից։

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ