Օլանդի սանրվածքն արժե ամսական 10 հազար եվրո
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի անձնական վարսահարդար Օլիվիե Բ․-ն ամսական ստանում է 9 հազար 895 եվրո։ Նա Օլանդի հետ աշխատում է 2012-ի մայիսից։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Օլանդի անձնական վարսահարդարը նախագահի սանրվածքի համար ավելի շատ աշխատավարձ է ստանում, քան երկրի նախարարները։