Ճամբարակ-Դիլիջան ճանապարհի 8մ լայնությամբ 30 մ երկարությամբ հատվածը փակվել է.փլուզում
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 13-ին, ժամը 05.57-ին տեղեկություն է ստացվել, որ Հ-30 Ճամբարակ-Դիլիջան ավտոճանապարհի 28-րդ կմ-ին տեղի է ունեցել փլուզում։ Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է որ քարաթափման հետեւանքով 8 մ լայնությամբ, 30 մ երկարությամբ ճանապարհահատվածը փակվել է. ՃՇՇ-ի կողմից իրականացվում են մաքրման աշխատանքներ։