01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 8, 2016

Աթլետ Գոռ Ներկարարյանն Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Աթլետիկայի Հայաստանի թիմը 31-րդ ամառային Օլիմպիական խաղերին կներկայացնեն 6 աթլետներ: Ուկրաինայում կայացած օլիմպիական վարկանիշային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ հեռացատկորդ Գոռ Ներկարարյանը ցատկելով 8 մետր 15 սմ Օլիմպիական խաղերի վարկանիշ է նվաճել: Մինչ այս աթլետիկա մարզաձևից Օլիմպիական ուղեգրեր էին նվաճել Ամալիյա Շարոյանը (հեռացատկ), Լևոն Աղասյանը (եռացատկ), Գայանե Չիլոյանը (վազք), Դիանա Խուբեսերյանը (վազք), Լիլիթ Հարությունյանը (արգելավազք): Ընդհանուր առմամբ […]

Մերկելն ու Էրդողանը հնարավոր է առանձնազրույց ունենան ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում

Հուլիսի 8-9-ին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում տեղի կունենա ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների երկօրյա գագաթնաժողովը: Թուրքական «Hürriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ ակնկալվում է, որ գագաթնաժողովի ընթացքում կկազմակերպվի Գերմանիայի վարչապետ Անգելա Մերկելի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Նշվում է, որ Մերկելի և Էրդողանի երկկողմ հանդիպումը կամ գոնե կարճատև զրույցը հնարավոր դարձնելու համար բանակցություններ են տարվում: Աղբյուրը ընդգծում […]

Անձրև և կարկուտ

Հանրապետության տարածքում` Հուլիսի 8-10-ը շրջանների մեծ մասում` գիշերը և օրվա երկրորդ կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: 11-12-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան` 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևանում՝ Հուլիսի 8-ին` երեկոյան ժամերին, հնարավոր է […]

Աֆղանստանի երկու քաղաքացի փորձել է հատել հայ-թուրքական սահմանը. նրանք ձերբակալված են

ՀՀ-ում Ռուսաստանի անվտանգության դաշնային ուժերի սահմանապահ վարչության աշխատակիցները ձերբակալել են Աֆղանստանի երկու քաղաքացիների, որոնք ապօրինի հատել են հայ-թուքական սահմանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ-ում Ռուսաստանի ԱԴՈՒ սահմանապահ վարչության լրատվական ծառայությունից, սահմանամերձ հատվածում աշխատող տեղի բնակիչներից հուլիսի 6-ին տեղեկատվություն է ստացվել, որ Թուրքիայի կողմից անծանոթ անձը դուրս է եկել սահմանային Արաքս գետի ափ: Մի քանի րոպե անց […]

Նախկին փեսան կացնահարելով սպանել է զոքանչին եւ վիրավորել կնոջն ու աներոջը.ոճրագործություն Երևանում

Երեւանում այսօր՝ հուլիսի 8-ին, դաժան սպանություն է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է  ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը: Նախկին փեսան կասկածվում է կացնահարելով զոքանչին՝ Կարինե Մանուսուրյանին,  սպանելու մեջ եւ նախկին կնոջն՝ ու աներոջը կացնով մարմնական լուրջ վնասվածքներ պատճառելու մեջ: Նշենք, որ 37-ամյա Թագուհի ու 62-ամյա Վաչագան Մանսուրյանները ծանր վիճակում տեղափոխվել են Երեւանի «Էրեբունի» հիվանդանոց: Հարուցվել է […]

Հրդեհ Արթիկ քաղաքում

Հուլիսի 8-ին, ժամը 05.51-ին ահազանգ է ստացվել, որ  այրվում է Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Տոնականյան 32 հասցեում գտնվող խանութ-սրահը. անհրաժեշտ է փրկարարների օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Գ. Ք.-ին պատկանող «Լիդեր Մարկոտ» խանութ-սրահի (60 քմ) պահեստային հատվածում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.17-ին, մարվել՝ 06.44-ին: Այրվել է փափուկ կահույք, […]

Պայթյուն Ֆրանսիայի հիվանդանոցներից մեկում /վիդեո/

Ֆրանսիական Արդեշ քաղաքի հիվանդանոցային համալիրում նախօրեին պայթյուն է տեղի ունեցել։ Նախնական տվյալներով՝ հիվանդանոցում գազի բալոնն է պայթել, գրում է РИА Новости-ն։ Ներկա պահին զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չկան, հիվանդանոցում գտնվողները արագ կերպով տարհանվել են։

Ագռավների աննախադեպ «հարձակումը» պատերազմ է գուժում /վիդեո/

Այսօր աննախադեպ երևույթի ականատես դարձա:Դիմացի շենքի տանիքի վրայով թռչող  մի քանի հարյուր ագռավները միանգամից սևացրին առավոտյան երկինքը: Այդ քանակությամբ ագռավ երբեք չէի տեսել: Նույնիսկ վախ զգացի, չարագույժ մի դող անցավ ներսովս: Ագռավների չարագուշակ կռինչը շանթեց առավոտս ու նրանց սև թևերի թփրտոցը մի տեսակ ծանր նստեց պտղատու ծառերի վրա: Մի քանի տասնյակ ագռավին մեկական ծառ էր բաժին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՀունիսիՕգոստոսի