01 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Ագռավների աննախադեպ «հարձակումը» պատերազմ է գուժում /վիդեո/

Այսօր աննախադեպ երևույթի ականատես դարձա:Դիմացի շենքի տանիքի վրայով թռչող  մի քանի հարյուր ագռավները միանգամից սևացրին առավոտյան երկինքը: Այդ քանակությամբ ագռավ երբեք չէի տեսել: Նույնիսկ վախ զգացի, չարագույժ մի դող անցավ ներսովս:

Ագռավների չարագուշակ կռինչը շանթեց առավոտս ու նրանց սև թևերի թփրտոցը մի տեսակ ծանր նստեց պտղատու ծառերի վրա: Մի քանի տասնյակ ագռավին մեկական ծառ էր բաժին հասնում: Ծառերը կարծես թշնամու հարձակման էին ենթարկվել: Մինչ հեռվում կանգնած մարդիկ վախենում էին խանգարել թռչունների քաղցր ընթրիքը:

«Մամ լավ հիշիր` ագռավին չեն սպանում, որովհետև անիծում է»,-տեղեկացրեց տղաս:

«Ագռավների այս քանակը լավ բան չի խոստանում, պատերազմի նշան է»,-կամաց մտմտաց տարեց մի կին:

«Բնությունը քիչ փչացրեց բերքը` հիմա էլ ագռավները»,-դժգոհեց մեկ ուրիշ բնակիչ:

Դիտեք նաև տեսանյութը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ