19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Նախկին փեսան կացնահարելով սպանել է զոքանչին եւ վիրավորել կնոջն ու աներոջը.ոճրագործություն Երևանում

Երեւանում այսօր՝ հուլիսի 8-ին, դաժան սպանություն է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է  ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Նախկին փեսան կասկածվում է կացնահարելով զոքանչին՝ Կարինե Մանուսուրյանին,  սպանելու մեջ եւ նախկին կնոջն՝ ու աներոջը կացնով մարմնական լուրջ վնասվածքներ պատճառելու մեջ:

Նշենք, որ 37-ամյա Թագուհի ու 62-ամյա Վաչագան Մանսուրյանները ծանր վիճակում տեղափոխվել են Երեւանի «Էրեբունի» հիվանդանոց:

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին՝ Սպանություն եւ 112 հոդվածի 2-րդ մասով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը:

Նշված հանցագործությունը կատարելու մեջ կասկածանքի հիման վրա փեսան՝ 31-ամյա Վլադիկ Մարտիրոսյանը ձերբակալվել է:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ