15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 22, 2016

Սպանել էր մորը և որդուն. ոճրագործություն Գյումրիում

Հունիսի 20-ին, ժամը 15.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել Գյումրիի բնակչուհի Ռիտա Հ.-ն և հայտնել, որ Գյումրիի Ֆանտաններ թաղամասում բնակվող իր ամուսնու հարևաններն իրեն հայտնել են, որ մի քանի օր է մայրը և որդին չեն արձագանքում և նրանց տնից տհաճ հոտ է գալիս: […]

Եղանակային անակնկալները շարունակվում են

Հանրապետության տարածքում` Հունիսի 22-ին առանձին շրջաններում, 23-25-ը շրջանների մեծ մասում, 26-ին հարավ արևելյան շրջաններում` գիշերը և օրվա երկրորդ կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան` 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը 22-ին կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի: Երևանում` Հունիսի 22-ին […]

Ո՞ւմ դուր չի գալիս «Ararat»-ը

Հունիսի 20-ին Մոսկվայի Արբիտրաժի դատարանում տեղի է ունեցել «Philip Morris Brands Sarl» ընկերության կողմից ներկայացրած հայցով դատական գործի քննությունը։ Հիշեցնենք, որ ընկերությունը դատի է տվել «Գրանդ տոբակ» ընկերությանը, որը «Ararat» ապրանանիշի ծխախոտն է արտահանում Հայաստանից Ռուսաստան, գրում է kp.ru-ն։ Ընկերությունը պահանջում է արգելել «Ararat» ապրանքանիշի օգտագործումը Ռուսաստանի տարածքում եւ 5 միլիոն ռուսական ռուբլու չափով տուգանք վճարել։ Համաձայն հայցվորի հայցի՝ «Ararat»-ի […]

Հռոմի Պապի այցի շրջանակներում դադարեցվելու է տրանսպորտային երթևեկությունը մայրաքաղաքի որոշ ճանապարհահատվածներում

Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի Հայաստանի Հանրապետություն կատարվելիք այցի շրջանակներում դադարեցվելու է տրանսպորտային երթևեկությունը մայրաքաղաքի ներքոհիշյալ ճանապարհահատվածներում. 24.06.2016թ. ժամը 1700-1800 – Փարաքար համայնք – Թաիրով համայնք – Ծովակալ Իսակովի պողոտա – «Հաղթանակ» կամուրջ – Մ.Մաշտոցի պողոտա – Ֆրանսիայի հրապարակ – Մ.Բաղրամյան պողոտա – ՀՀ Նախագահի նստավայր։   ժամը 1800-2300 –  Հանրապետության հրապարակի մուտքերը. Ամիրյան փողոցից՝ […]

Ժամանակավոր խաղաղություն ձեռք բերվեց. Գագիկ Մելիքյան/վիդեո/

«Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին կայացած Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումով ձեռք բերվեց ժամանակավոր խաղաղություն»,- այսօր` հունիսի 22-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսին ասաց   ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը: «Հանդիպումը կառուցողական եւ օգտակար էր այն առումով, որ հնարավորություն ընձեռնվեց պահպանել հրադադարի ռեժիմը: Հանդիպումից հետո նաեւ Ֆրանսիայի դեսպանը  հայտարարեց, որ նախագահների հաջորդ հանդիպումը Ֆրանսիան կկազմակերպի: Ապրիլյան […]

Այսօրվանից հանրապետությունում սկսվել են ծիրանի մթերումները

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ վերամշակող ընկերությունները սկսում են ծիրանի մթերումների գործընթացը: Հունիսի 22-ից ծիրանի մթերումները սկսվել են «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ում: Հունիսի 23-ից ծիրանի մթերումներ կսկսի իրականացնել «Արարատ սննդի կոմբինատ» ՍՊԸ-ն՝ ք. Երևան, Շարուրի 37 հասցեում, հունիսի 24-ից՝ «Եվրոթերմ» ՓԲԸ-ն՝ ՀՀ Արմավիրի մարզի Վանանդի մթերման կետում: ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ […]

Սերժ Սարգսյանը ՀՀ դատախազի նոր տեղակալ է նշանակել

Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետով և հիմք ընդունելով «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասը` ո ր ո շ ու մ ե մ. Արթուր ԴԱՎԹՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Ս.ՍԱՐԳՍՅԱՆ 2016թ. Հունիսի 22 Երևան ՆՀ- 476 -Ա

Թուրք մտավորականները նախազգուշացրել են Էրդողանին

Մի խումբ հայտնի թուրք մտավորականներ ու լրագրողներ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ռեժիմի հասցեին խիստ քննադատություններ պարունակող հայտարարություն են ստորագրել: Ըստ թուրքական «Cumhuriyet» ընդդիմադիր թերթի կայքի` «Զգուշացում Էրդողանի ռեժիմին. հերիք է արդեն» վերնագրով հայտարարության տակ ստորագրած անձանց շարքում կան այնպիսի անվանիներ, ինչպիսիք են գրող, հրապարակախոս Բասքըն Օրանը, գրող, լրագրող Հասան Ջեմալը, մտավորականներ Զեյնեփ Թունբայը, Ֆիքրեթ […]

Միգուցե արժե Հռոմի Պապին դիմել՝ որոշակի փաստաթղթերի բացման հետ կապված. Ամատունի Վիրաբյան /վիդեո/

«Վատիկանի գաղտնի արխիվն աշխարհի ամենամեծ արխիվն է: Այդ քաղաք-պետությունում հսկայական արխիվ է պահվում: Ոչ մի ժողովուրդ չի սպրդել այդ արխիվից», – այսօր լրագրողների հետ  հանդիպման ժամանակ ասաց Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը: Բանախոսը շեշտեց՝ սկսած 19-րդ դարից՝ Հռոմի Պապին նյութեր են ներկայացվել քրիստոնյա ազգերի վիճակի մասին: «Բնակաբանար, մեր ազգի մասին ևս ինֆորմացիա: Մենք պիտի օգտագործենք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄայիսիՀուլիսի