10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Միգուցե արժե Հռոմի Պապին դիմել՝ որոշակի փաստաթղթերի բացման հետ կապված. Ամատունի Վիրաբյան /վիդեո/

«Վատիկանի գաղտնի արխիվն աշխարհի ամենամեծ արխիվն է: Այդ քաղաք-պետությունում հսկայական արխիվ է պահվում: Ոչ մի ժողովուրդ չի սպրդել այդ արխիվից», – այսօր լրագրողների հետ  հանդիպման ժամանակ ասաց Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:

Բանախոսը շեշտեց՝ սկսած 19-րդ դարից՝ Հռոմի Պապին նյութեր են ներկայացվել քրիստոնյա ազգերի վիճակի մասին:

«Բնակաբանար, մեր ազգի մասին ևս ինֆորմացիա: Մենք պիտի օգտագործենք այդ արխիվները: Հռոմի Պապի թույլտվությամբ են օգտագործվում այդ նյութերը: Միայն նա կարող է թույլտվություն տալ ու նշել, թե ովքեր կարող են օգտվել այդ նյութերից», – ասաց Ամատունի Վիրաբյանը:

Վերջինս շեշտեց՝ արդեն իսկ հնարավորություն է ընձեռվել ուսումնասիրել որոշակի փաստաթղթեր:

«Սփյուռքահայերը  նյութերի թարգմանության, ուսումնասիրության հետ կապված՝ օգնում են մեզ: Երբ Հռոմի պապը ՀՀ գա, միգուցե արժե նրան դիմել որոշակի փաստաթղթերի բացման հետ կապված: Սրա վերաբերյալ դեռ մտածում ենք», – ասաց Ամատունի Վիրաբյանը:

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ