10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ժամանակավոր խաղաղություն ձեռք բերվեց. Գագիկ Մելիքյան/վիդեո/

«Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին կայացած Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումով ձեռք բերվեց ժամանակավոր խաղաղություն»,- այսօր` հունիսի 22-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսին ասաց   ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:

«Հանդիպումը կառուցողական եւ օգտակար էր այն առումով, որ հնարավորություն ընձեռնվեց պահպանել հրադադարի ռեժիմը: Հանդիպումից հետո նաեւ Ֆրանսիայի դեսպանը  հայտարարեց, որ նախագահների հաջորդ հանդիպումը Ֆրանսիան կկազմակերպի: Ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանը հասկացավ, որ ինքը միակողմանիորեն չի կարող հարձակվել ԼՂՀ ՊԲ-ի վրա եւ հաղթանակի հասնել: Ադրբեջանի թիկունքում Թուրքիան է կանգնած, Ադրբեջանի ռազմական գործողությունների հրահրողը Թուրքիան էր»,-նշեց Գագիկ Մելիքյանը նկատելով, որ Ադրբեջանը շարունակում է համախմբել ուժերը:

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին կայացել է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը: Հանդիպումից հետո նախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ