Սերժ Սարգսյանը մեկնել է Արցախ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հունիսի 22-ին, աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հունիսի 22-ին, աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը վստահեցնում է, որ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալումը քաղաքական ենթատեքստ չունի: Այսօր՝ հունիսի 22-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ Գագիկ Մելիքյանը նկատեց, որ նման խոսակցությունները թերևս ընդամենը մամուլի կողմից շպրտվող հայտարարություններ են: ՀՀԿ-ական պատգամավորի խոսքով՝ ձերբակալությունը կատարվել է իրավապահների կողմից, քանի որ դա քրեական դաշտում է: Մանրամասները՝ տեսանյութում:
Այսօր Մոսկվայում հրաժեշտ կտան դպրոցականներին, որոնք զոհվեցին Կարելիայի ճամբարում։ Հիշեցնենք, որ Սյամօզերոյում դպրոցականներով լի նավակները շրջվել էին, ինչի հետեւանքով մոսկվացի 13 երեխա մահացավ, եւս մեկ երեխայի ճակատագիրն անհայտ է։ Երեխաների հուղարկավորությունը տեղի կունենա Մոսկվայում եւ մերձմոսկովյան շրջաններում։
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հունիսի 22-ին ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության նախագահ Սերխիո Նահապետյանի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Ազգային ժողովի նախագահն անդրադարձել է Ռամկավար ազատական կուսակցության բազմամյա պատմությանը, կարեւորել նրանց անցած ուղին, ձեռքբերումները եւ դերը Սփյուռքի հայապահպանության գործում: ԱԺ նախագահը բարձր է գնահատել հայ ժողովրդի համար կարեւորագույն հարցերի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման […]
Հունիսի 22-ին ԵԽԽՎ ամառային նստաշրջանի լիագումար նիստի օրակարգում քննարկման դրվեց ` « Թուրքիայում ժողովրդավարական հաստատությունների գործունեությունը» թեմայով զեկույցը, որի ընթացքում ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդես եկավ ելույթով` խստագույնս դատապարտելով Թուրքիայում տիրող ժողովրդավարական իրավիճակը: Շնորհակալություն հայտնելով համազեկուցողներ Գոդսքեսենին և Վուցկովիչին, զեկույցի վրա կատարած զգալի աշխատանքի և դրա համապարփակ բնույթի համար`Հերմինե Նաղդալյանը […]
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով 2016թ. հունիսի 22-ին Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով։ ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը եւ համակողմանի ու անաչառ քննության կապակցությամբ հասարակության մեջ ձեւավորված ակնկալիքները՝ տեղեկացնում ենք, որ նախնական քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք […]
12:50 Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը հաստատում է Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի Հայաստան այցի չեղարկման մասին լուրը: Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը հայտարարել է, որ այս օրերին Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Հայաստան չի ժամանելու: 11:20 Պոլսի Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի այցը Հայաստան չեղարկվել է: Տեղեկությունը armtimes.com -ին հայտնեց Ստամբուլում հրատարակվող «Ժամանակ» […]
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլաս Սարկոզին կրկին անգամ դեմ է արտահայտվել Թուրքիայի եվրաինտեգրմանը: Թուրքական «Milliyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Սարկոզին մասնավորապես ասել է. «Թուրքիան խոշոր քաղաքակրթություն է: Անհրաժեշտ է, որ մենք աշխատենք Թուրքիայի հետ, երկխոսության մեջ լինել: Սակայն ես միանշանակ համոզված եմ, որ Թուրքիան պատրաստ չէ Եվրամիության անդամ դառնալուն»: Ֆրանսիայի նախկին նախագահը Թուրքիայի՝ ԵՄ լրիվ անդամակցության փոխարեն […]
«Կաթոլիկ առաջնորդի այցը Հայաստան մեր երկրի համար լրացուցիչ հանրահռչակում կլինի: Պակաս կարևոր չէ նաև «Այց առաջին քրիստոնյա երկիր» կարգախոսը, որը ենթադրում է ՝ Պապը Հայասստան գալիս է ուխտի: Այնպես որ, եթե մենք ճիշտ օգտագործենք Պապի այցը, կհանրահռչակենք նաև մեր մշակույթը»,- լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԳԱԱ գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը: […]