10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Արամ Աթեշյանի այցը Հայաստան չեղարկվել է՝ ստեղծված մթնոլորտի պատճառով. armtimes.com

12:50 Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը հաստատում է Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի Հայաստան այցի չեղարկման մասին լուրը: Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը հայտարարել է, որ այս օրերին Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Հայաստան չի ժամանելու:

11:20 Պոլսի Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի այցը Հայաստան չեղարկվել է: Տեղեկությունը  armtimes.com -ին  հայտնեց Ստամբուլում հրատարակվող «Ժամանակ» պարբերականի խմբագիր Արա Գոչունյանը: Մեր հարցին, թե ո՞րն է պատճառը՝ Գոչունյանը պատասխանեց. «Հավանաբար Հայաստանում ստեղծված մթնոլորտը»:

Պոլսո պատրիարքարանից մեզ հայտնեցին, որ չեն կարող հաստատել տեղեկությունը: «Պատրիարքարանում պատասխանատու մարդ չկա, բոլորը եկեղեցի են գնացել, խնդրում ենք զանգել կեսօրից հետո»,- ասաց հեռախոսին պատասխանած աշխատակցուհին: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում չեն պատասխանում հեռախոսազանգերին:

Աթեշյանը Հայաստան պետք է ժամաներ Ռուսաստանից, ուր մեկնել էր հունիսի 15-ին: Մինչ այս պահը այցի ժամկետները գաղտնի էին պահվում: Պոլսո պատրիարքարանի կայքում տեղադրված հաղորդագրությունում նշվում էր միայն, որ Աթեշյանը Հայաստան է ժամանում՝ մասնակցելու «Գերագոյն Հոգեւոր Խորհուրդի նիստերուն, ինչպէս նաեւ Կաթոլիկ Եկեղեցւոյ Հոգեւոր Պետ՝ Ն.Ս. Ֆրանսիսկոս Սրբազան Պապի Հայաստան այցելութեան առթիւ կազմակերպուած հանդիսութեանց»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ