Տարբեր ես
Յուրաքանչյուրի համար, ով ճանաչում է քեզ, դու տարբեր ես։ Չակ Պալանիկ
Յուրաքանչյուրի համար, ով ճանաչում է քեզ, դու տարբեր ես։ Չակ Պալանիկ
«Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո Թուրքիան հայտնվել է առնվազն տարօրինակ դրության մեջ», -այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Նրա խոսքով այն պայմաններում, երբ մասնակիցը ընդունում է իր մեղսակցությունը, իսկ հանցագործը՝ հերքում, վերջինի վարքագիծը դառնում է առնվազն տարօրինակ: Լրագրողներ խնդրեցին մեկնաբանել Թուրքիայի նախագահ Էրդողանին Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի ուղղած նամակը: Անդրադառնալով […]
Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը կմասնակցի Փարիզում անցկացվող շախմատային խոշոր մրցաշարի: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Մեկնարկում է Grand Chess Tour մրցաշարքի Փարիզի փուլը: Մրցաշարի մասնակիցներն են Լևոն Արոնյանը, Մագնուս Կարլսենը, Ֆաբիանո Կարուանան, Վլադիմիր Կրամնիկը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Հիկարու Նակամուրան, Անիշ Գիրին, Ուեսլի Սոն, Վեսելին Թոփալովը և Լորան Ֆրեսինեն: Մրցաշարն անցկացվելու է […]
Տեսական և կիրառական քիմիայի միջազգային խորհուրդը ներկայացրել է Մենդելեևի պարբերական աղյուսակի 113, 115, 117 և 118 չորս նոր քիմիական տարրերի անվանումները, որոնցից մեկը՝ 118-ը օգանեսոն, անվանել են ի պատիվ հայազգի գիտնական Յուրի Հովհաննիսյանի, գրում է gazeta.ru-ն։ Յուրի Հովհաննիսյանը ֆիզիկոս է, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, նա ծնվել է 1933 թ. -ին՝ Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում:
«Հայաստանում քաղբանտարկյալներ լինելու հետ կապված ես այս պահին իրավական հիմք չունեմ նման պնդում անելու, որովհետեւ այն գործերը, որոնց վերաբերյալ հետաքրքրվում եք, դեռեւս քննության փուլում են»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մարդու իրվունքների պաշտպան Արման Թաթոյանը: «Բոլոր հարցերով ուսումնասիրություններ կատարում ենք, քննարկումներ են ընթանում: Առանձին գործեր կային, որոնց քննության ընթացքին շարունակում ենք հետեւել»,-ընդգծեց Թաթոյանը : […]
Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը և ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեցին՝ մայիսի 28-30-ը Տիրանայում կայացած ՆԱՏՕԽՎ-ի գարնանային նստաշրջանի աշխատանքների քննարկումները շատ բուռն են անցել: Այս մասին այսօր խորհրդարանում ամփոփիչ ասուլիսով հայտարարեցին պատվիրակության անդամները՝ ներկայացնելով պատվիրակության աշխատանքները. «Ներկայացվեցին բազմաթիվ […]
ԱԺ-ում շարունակվում է «Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հարց ուղղեց հիմնական զեկուցող Կառավարության առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանին: «Հայաստանի արտաքին պարտքը հատել է ՀՆԱ-ի հիսուն տոկոսի վտանգավոր շեմը, այս նախագիծը պարտադրանք է նաեւ միջազգային վարկատու կազմակերպությունների՝ մասնավորապես Համաշխարյաին բանկի կողմից, որպեսզի Հայաստանը շարունակի համարվել […]
ԱԺ հերթական քառօրյայում մեկնարկեց հարկային նոր օրենսգրքի քննարկումը: Հիմնական զեկուցող ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը նշեց՝ հարկային նոր օրենսգրքի աշխատանքները սկսվել են դեռ 2014թ տարեվերջին, աշխատանքային խմբում բացի հարկային մարմիններից՝ ներգրավված են եղել ֆինանսների նախարարության աշխատակիցներ, ՀԿ-ներ, մասնագիտական կառույցի ներկայացուցիչներ, մի շարք փորձագետներ: Նա նշեց՝ օրենսգիրքը, անշուշտ, պետք է խրախուսի տնտեսության ակտիվությունը` նպաստելով երկարաժամկետ տնտեսական […]
Թուրք փաստաբան Ռամազան Աքբաշը Գերմանիայի դաշնային խորհրդարանի՝ (Բունդեսթագ ընդունած Հայոց ցեղասպանությունը դատապարտող օրինագիծը չեղարկելու համար իրավական գործընթաց է սկսել: Նա համապատասխան հայց է ներկայացվել է Գերմանիայի Սահմանադրական դատարան, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ): Աքբաշը այս հարցով պարզաբանումներ է տվել թուրքական «Dogan» լրատվական գործակալության թղթակցին՝ շեշտելով, որ Գերմանիայում բնակվող 4.5 մլն թուրքերից ու թուրքական ծագումով գերմանացիներից […]