14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 2016

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԵԿՄ վարչության անդամներին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում ապրիլի 1-ին ընդունեց Երկրապահ կամավորականների ﬕության (ԵԿՄ) վարչության անդամներին` գլխավորությամբ ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի: Այս մասին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան […]

Հայաստանում նոր կրոնական կազմակերպություն է գործում.Ալեքսանդր Ամարյան

«Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական» կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանում նոր կրոնական կազմակերպություն է կազմավորվել: «Կազմակերպությունը կոչվում է «Ուղղադավան ավետարանական եկեղեցի»: Սա առաջին  հայկական կրոնական կազմակերպությունն է, որը ստեղծվել է ՀՀ քաղաքացիների կողմից»,-մանրամասնեց Ամարյանը: Միևնույն ժամանակ Ալեքսանդր Ամարյանը դրական համարեց այն, որ տարիների ընթացքում հասարակության իրազեկվածության մակարդակն այս ոլորտում բարձրացել […]

«Եթե պետք լինի, նրան կբացատրենք ․․․»

ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, թե ՀՀԿ-ի՝ քաղաքական դպրոց ստեղծելու գաղափարը դրական է գնահատում։ «Գործադիր մարմնի նիստում այդ հարցը քննարկվել է։ Կողմ քվեարկողներից մեկը ես եմ եղել։ Ես կարծում եմ՝ դա ճիշտ որոշում է եղել», – ասաց Ռուբեն Թադևոսյանը։ Հանրապետական կուսակցության հիմնադիրներից Աշոտ Աղաբաբյանը անհամաձայնություն է հայտնել քաղաքական դպրոց ստեղծելու վերաբերյալ.  ըստ […]

Դիարբեքիրի Սբ. Կիրակոս եկեղեցու հիմնադրամը կբողոքարկի եկեղեցու պետականացման որոշումը

Թուրքիայի նախարարների խորհրդի որոշմամբ՝ օրեր առաջ արագացված կարգով պետականացվել էր Դիարբեքիրի Սուր շրջանի 80 տոկոսը: Պետականացված տարածքի մեջ են մտնում  հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին,  ասորական ու բողոքական  եկեղեցիներ: Թուրքական «T24» լրատվական կայքը տեղեկացնում է, որ եկեղեցու հիմնադրամները պատրաստվում են դատարան դիմել՝ որոշումը չեղարկելու համար: Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամի ղեկավար Էրգյուն Այըքը հայտնել է, որ իրավաբանները […]

Պերմյակովի դատը նոր փուլ է մտնում

Դատարանը սկսել է ուսումնասիրել Ավետիսյանների սպանության գործով իրեղեն ապացույցները։ Դատարանը հաշվի առավ, որ այս գործընթացքը   համապատասխան պատրաստություն է պահանջում և դատավոր Հարություն Մովսիսյանը որոշում կայացրեց իրեղեն ապացույցների ուսումնասիրությունը հետաձգել մինչեւ հաջորդ նիստը։ Այդ կապակցությամբ իրավահաջորդների ներկայացուցիչները դատավորից խնդրեցին ապահովել տեխնիկական կողմը, առաջին  հերթին՝ տեսանյութերի ցուցադրության էկրան։ Դատավորը հայտնեց, որ գործով անցնող 7 վկաների (ՌԴ քաղաքացիներ, 102-րդ բազայի […]

ՊԵԿ-ը` մարտին պետբյուջե է ապահովել 81 մլրդ 348 մլն դրամ

Հաշվի առնելով պետական բյուջեի հարկային եկամուտների վերաբերյալ ԶԼՄ-ների կողմից ստացված հարցումները՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ ֆինանսների նախարարությունից ՊԵԿ-ի առանձնացումը համընկավ 2016թ.-ի առաջին եռամսյակի վերջին ամսվա հետ: ՊԵԿ-ը մարտին պետական բյուջե ապահովեց 81 մլրդ 348 մլն դրամ հարկային եկամուտներ, ինչը նախորդ ամսվա ցուցանիշը գերազանցում է 5 մլրդ 582 մլն դրամով` գերակատարելով ՀՀ կառավարության կողմից առաջին եռամսյակի […]

Հայ-հնդկական տնտեսական համագործակցությունը բարձրանում է նոր մակարդակի

Հայաստանի և Հնդկաստանի առևտրատնտեսական հարաբերությունների ներկայիս մակարդակը ամբողջովին չի արտացոլում երկու երկրների տնտեսական ողջ ներուժը: Այսօր այս մասին Երևանում տեղի ունեցած հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 7-րդ նիստում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը: Նրա խոսքերով՝ հայ-հնդկական հարաբերություններն ունեն հարուստ պատմություն և ավանդույթներ, անկախության ձեռք բերումից հետո էլ Հայաստանը մեծապես կարևորել և կարևորում է Հնդկաստանի […]

«Եթե շարունակում ենք սխալ քաղաքականություն վարել, ի՞նչ պետք է սովորեցնենք այդ դպրոցում»

«Ինձ համար զարմանալի է, որ մի քաղաքական ուժ Հայաստանում քաղաքական դպրոց է բացում՝ չունենալով համապատասխան դասավանդող կադրեր», – Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցն` անդրադառնալով ՀՀԿ-ի կրթական պրոյեկտին. «Եթե մենք շարունակում ենք սխալ քաղաքականություն վարել, ի՞նչ պետք է սովորեցնենք այդ քաղաքական դպրոցում», – հռետորական հարց հնչեցրեց քաղաքագետը` միաժամանակ նշելով, թե հուսադրող չէ նույնիսկ ՀՀԿ-ի այն […]

Ի՞նչ է ասել Պերմյակովը ստի դեդեկտորով անցնելիս

Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում ավարտվում է նախորդ տարի հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով արտագնա հերթական դատական նիստին գործով նյութերի հրապարկման փուլը: Դատարանը շուտով կանցնի սպանության իրեղեն ապացույցների ուսումնասիրության փուլին: Հրապարկված նյութերի համաձայն, Վալերի Պերմյակովը, ստի դետեկտորով անցկացված փորձաքննության ժամանակ ասել է, որ ինքը սվին դանակով հարվածներ է հասցրել փոքրիկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄարտիՄայիսի