Արսեն Բաղդասարյանին են այցելել ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները
ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են ԼՂՀ գերեվարված քաղաքացի Արսեն Բաղդասարյանին։ ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակից տեղեկացնում են, որ հանդիպումը կայացել է մարտի 29-ին։ Այցի ընթացքում Արսեն Բաղդասարյանին հնարավորություն է տրվել տեղեկություններ փոխանակել ընտանիքին։ Հիշեցնենք, որ Արսեն Բաղդասարյանը գերի էր ընկել 2014թ. դեկտեմբերի 26-ին։ Նրա դեմ հարուցված գործի շրջանակներում վերջինս դատապարտել են 15 տարվա ազատազրկման։