Ի՞նչ հաշվարկով է Գևորգը սպանել Կարեն Վարդանյանին
Արդեն տեղեկացրել ենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի փորձագետ, իրավաբանԿարեն Վարդանյանին սպանել են, իսկ դին թաքցրել ավտոտնակում:
«Պարզվել է, որ մարտի 17-ին բութ գործիքներով Կարեն Վարդանյանին բազմաթիվ հարվածներ են հասցրել եւ սպանել Արթուր Միհրանյանը եւ Գեւորգ Զոհրաբյանը, որից հետո Կարեն Վարդանյանի դին թաքցրել են Գեւորգ Զոհրաբյանին պատկանող Երեւանի Սիսակյան փողոցի 22 շենքի հարակից ավտոտնակում: Արթուր Միհրանյանը եւ Գեւորգ Զոհրաբյանը ձերբակալված են: Քննությունը շարունակվում է»,- ասաված է հաղորդագրության մեջ:
Ֆեյսբուք սոցիալական ցանցում բազմաթիվ օգտատերեր կիսվում են Գեւորգ Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջով՝ դատապարտելով նրա արարքը:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը Henaran.am-ին տեղեկացրեց, որ երբ Կարեն Վարդանյանը պետք է ուղևորվեր Դուբայ, Գևորգ Զոհրաբյանը նրան Թբիլիսիի օդակայան տանելու փոխարեն սպանում է և դին թաղում իր իսկ ավտոտնակում:
Այնուհետև, մարտի 19-ին Կարենի Ֆեյսբուքյան էջում կատարվում է գրառում այն մասին, որ Կարենը Դուբայում է և «այնտեղ աշխատանք է գտել»՝ որպեսզի բոլորը մտածեն, որ Կարենը այնտեղ է մնացել:
«Գևորգ Զոհրաբյանի հաշվարկն այն էր, որ Կարենը կորցրել էր իր ծնողներին, ամուսնացած չէր և Կարենին փնտրողներ չեն լինի… Սակայն Կարենը ուներ անթիվ, անհամար ընկերներ, ովքեր չէին կարող «ուտել այդ կուտը»,-ասաց Դանիել Իոահանիսյանը: