18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 2016

Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է յոթ լավագույնների շարքում

Eurosport.ru-ն ներկայացրել է գարնանը լավագույնս հանդես եկած  7 ֆուտբոլիստների անուննորը, որոնց թվում է նաեւ Հայաստանի հավաքականի ավագ, Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Վերոնշյալ ցանկում  են ընգրկվել նաեւ Կրիշտիանու Ռոնալդուն, Անտուան Գրիզմանը, Ջեյմի Վարդին, Դուգլաս Կոստան, Հարի Կեյնը եւ Կոկեն:  

Կոչ ենք արել անմիջապես սկսել բանակցությունները․ Ուորլիք

«Ինչպես եւ հայտարարել ենք տարածաշրջան մեր այցի ժամանակ, համանախագահներն ու համանախագահող պետություններն իրենց միասնական դիրքորոշումն են հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում»։ Նման հայտարարություն է արել ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ ադրբեջանական АПА գործակալության հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին, որ համանախագահող երկրներից Ռուսաստանն ավելի ակտիվ դիվանագիտություն է կիրառում այս խնդրում, քան ԱՄՆ-ն: Ուորլիքը նշել է, […]

Հայրապետական մաղթանք Արցախի խաղաղության համար /ֆոտո/

Ապրիլի 14-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի, Շուշիի Ղազանչեցոց Ս․ Ամենափրկիչ եկեղեցում կատարվեց Հանրապետական մաղթանք Արցախի ապահովության և խաղաղության համար: Արարողությանը ներկա էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը, ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, ԱԺ պատգամավորներ, ԼՂՀ […]

Հայաստանը չպետք է նստի բանակցությունների՝ առանց երաշխիքների․ քաղաքագետ

«Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն»-ի նախագահ Ստեփան Գրիգորյանն այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպմանը անդրադարձել է Ադրբեջանի կողմից ռազմական նախահարձակ գործողություններին եւ ասել, որ Ադրբեջանը ցանկանում էր բլիցկրիգ իրականացնել, որը չստացվեց: Նա նշել է, որ Ադրբեջանը ցանկանում էր նաև թուլացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատը, ինչը ևս չստացվեց: Խոսելով բանակցային գործընթացից՝ բանախոսն ասել է, որ […]

‹‹Նրա դիվանագիտական բառապաշարից փոփոխության հոտ չեկավ››

‹‹Արտգործնախարարի ելույթից չգիտեմ՝ ինչ հասկանանք: Այն նույն կետերի մասին խոսվեց, որոնք միշտ էլ եղել են մեր դիվանագիտության մեր: Արտաքին գերատեսչությունները չեն պատրաստվում  փոփոխություն  մտցնել իրենց գործողությունների մեջ՝ չնայած ստեղծված ծանր իրավիճակին››, – անդրադառնալով արտգործնախարարի Էդվարդ Նալբանդյանի հարցազրույցին՝ Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Քաղաքագետն ընդգծեց՝ արտգործնախարարը, ցավոք, նոր շեշտադրումներ չարեց: ‹‹Մշտապես նույն կետերի մասին […]

Ամերիկահայ գեներալ Սեդո Մալաթեանը միանում է Կոմանդոսի կոչին

Ինչպես հայտնի է, ապրիլի 10-ին Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը նամակ է ուղարկել աշխարհի տարբեր երկրներում ապրող հայազգի գեներալներին համախմբման կոչով: Այս առիթով արձագանքներ արդեն իսկ եղել են: Դրանցից հերթականը ստացվեց այսօր: Ինչպես գրում է ArmLur.am-ը քիչ առաջ խմբագրություն է դիմել ամերիկահայ գեներալ Սեդո Մալաթեանը և հայտարարեց, որ միանում է Կոմանդոսի կոչին: Գեներալի հայտարարությունը  ներկայացնում ենք բառացի. «Նախ […]

Երկու կոնֆետ, պեչենի կամ սիգարետ ուղարկելով հարց չի լուծվում

«Ես ոչ մի անակնկալ չեմ տեսնում Ադրբեջանի գործողություններում: Զինադադարից ի վեր Ադրբեջանը փորձել է ետ վերցնել ազատագրված տարածքները: Հասկանալի է, որ ապրիլյան գործողությունների համար որոշ տեղերից Ալիևը կանաչ լույս էր ստացել`մեծ պետությունների կողմից` ՌԴ, ԱՄՆ, Անգլիա, Եվրոպա: Փառք մեր զինվորներին, որ մեզ համար շատ թանկ արժեքով կարողացան պահել առավելությունը»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց  «Վան» […]

Բաց նամակ ԼՂՀ նախագահին, ԼՂՀ կառավարությանը եւ ԼՂՀ ԱԺ նախագահներին

Դիմում եմ ձեզ, որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի, Արցախյան շարժման մասնակից, Արցախյան պատերազմի մասնակից, կին, որը գրել է մեր Պաշտպանության բանակի ստեղծման մասին առաջին հրամանը: Այսօր մենք հայտնվել ենք մեր պետության կորստի եզրին, եւ ոչ այն պատճառով, որ ունենք ահարկու և հարուստ թշնամի, այլ այն պատճառով, որ մեր պետականության 25 տարվա ընթացքում մեր հասարակությունն այդպես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄարտիՄայիսի

Ամենաընթերցված