28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Երկու կոնֆետ, պեչենի կամ սիգարետ ուղարկելով հարց չի լուծվում

«Ես ոչ մի անակնկալ չեմ տեսնում Ադրբեջանի գործողություններում: Զինադադարից ի վեր Ադրբեջանը փորձել է ետ վերցնել ազատագրված տարածքները: Հասկանալի է, որ ապրիլյան գործողությունների համար որոշ տեղերից Ալիևը կանաչ լույս էր ստացել`մեծ պետությունների կողմից` ՌԴ, ԱՄՆ, Անգլիա, Եվրոպա: Փառք մեր զինվորներին, որ մեզ համար շատ թանկ արժեքով կարողացան պահել առավելությունը»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց  «Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանը:

ԱՍԱԼԱ-ի մարտիկը զայրացած  է, որ եվրոպաներն ու ռուսաստանները լռում են այս օրերին իրականացված ոճրագործությունների մասին, որ այս օրերին իրականացրեցին ադրբեջանցի հրոսակները, չեն խոսում մեր 22 դաժանաբար խոշտանգված զոհերի մասին:

«Եվրոպայում մեկի մատը մի փուշ մտնի` մեծ բան կսարքեն»,-զարմանում է Վազգեն Սիսկյանը:

Սիսլյանը կարծում է, որ պատերազմական իրավիճակը չի ավարտվել:

«Քաղաքական դեմքերը ի՞նչ են անում, ի՞նչ են ասում, բայց ամեն հայ ինքը պետք է պատրաստ լինի պահել իր հայրենիքը: Այսօր ո՞վ է կասկածում, որ Արցախը մերն է: Թերություն չեմ ուզում տեսնել, մերոնք դիմակայեցին այդ հսկայական հարձակմանը: Մեր ամեն մեկ զինվորը մեկ «Սմերչ» է»: Երկու կոնֆետ, պեչենի կամ սիգարետ ուղարկելով հարց չի լուծվում: »:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ