18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 2016

Ռուսաստանը ցանկանում է լիարժեք աշխատել եւ Ադրբեջանի, եւ Հայաստանի հետ․ Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսաստանցիների հետ իր «ուղիղ գծի» ժամանակ պատասխանել է նաեւ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հարցին։ Պուտինն ասել է, որ Ղարաբաղի հիմնահարցը պետք է լուծվի բացառապես քաղաքական ճանապարհով, երկու կողմերի փոխզիջումներով։ «Սա շատ զգայուն հարց է, եւ մենք դրան պետք է մոտենանք հայտնի բժշկական մոտեցումով՝ չվնասել»,- ասել է նա։ Պուտինն ասել է, որ Ռուսաստանն […]

Բոլոր նախարարների, ղեկավարների էրեխեքը, հորս արև, առաջնագծում կռվում են /վիդեո/

«Երկրապահ կամավորական միության» նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը հայտարարել է. «Հայ ժողովուրդը դատապարտված ա էս հողում ապրելու, պետք է ապրի որպես հավատացյալ: Ինձ համար շատ հպարտանալու ա, որ էսօր սաղ հելան ոտի: Բոլոր նախարարների, ղեկավարների էրեխեքը, հորս արև, առաջնագծում կռվում են: Էս անկախությունը մերն ա, թուրքը, սաղ աշխարհն էլ, որ ուզի, չի կարա մեզնից տանի: Մեր […]

Ադրբեջանին զինում է Հայաստանը

Արմինե Մելքոնյանը Ֆեյսբուքյան հանրագրում նշում է. «Ադրբեջանին զինում է Հայաստանը: Զինում է տառացիորեն, իսկ մենք ընկել ենք ռուսի մեջ բարեկամ ու թշնամի ենք ման գալիս: Ամռան դեռ առաջին ամսվանից հասկանում ենք,որ Անթալիայում բոլոր հյուրանոցների մեծ մասը հայերով է զբաղեցված: Հասկանում ենք, որ զարգացնում ենք Թուրքիայի տնտեսությունը, մի երկրի, որը զինում է Ադրբեջանին: Հասկանում ենք, ու ոչ մի […]

«Վերնիսաժի» տարածքը կբարեկարգվի և կարդիականացվի /ֆոտո/

Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը Գլխավոր պողոտայի «Վերնիսաժ» հատվածի վերակառուցման, արդիականացման, կանոնակարգման և բարեկարգման նախագծի իրագործման նպատակով Երևանի քաղաքապետարանում հանդիպում-քննարկում է անցկացրել տարածքում առևտրային գործունեություն իրականացնող անձանց, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում ներկայացվել են բարեկարգման ծրագրի էսքիզային 4 տարբերակները: Ներկաները, ողջունելով «Վերնիսաժի» տարածքի բարեկարգման և արդիականացման, ինչպես նաև այն որպես զբոսաշրջային վայր դարձնելուն միտված Երևանի […]

ՀՀ արտգործնախարարը գնում է Պեկին

Ապրիլի 15-16-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Պեկին։ Այս մաիսն տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից: Չինաստանի մայրաքաղաքում Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ կունենա ՉԺՀ ԱԳ նախարար Վան Իի և Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Ռաշիդ Ալիմովի հետ: Այցի ընթացքում Էդվարդ Նալբանդյանը կստորագրի հուշագիր, որով Հայաստանի Հանրապետությունը Շանհայիհամագործակցության կազմակերպությունում կստանա երկխոսության գործընկերոջ կարգավիճակ:

Թուրքիայի ղեկավարությունը ոչ այնքան պայքարում է ծայրահեղականների դեմ, որքան համագործակցում է նրանց հետ․ Պուտին

Թուրքիայի ղեկավարությունը ոչ այնքան պայքարում է ծայրահեղականների դեմ, որքան համագործակցում է նրանց հետ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ռուսաստանցիների հետ «ուղիղ կապի» ժամանակ։ Անդրադառնալով հարցին, թե արժե արդյոք Թուրքիայում հանգստանալ՝ Պուտինն ասել է, որ Թուրքիայում հանգիստը հիմա վտանգավոր է, քանի որ երկրի հարավում փաստացիորեն քաղաքացիական պատերազմ է ընթանում։ «Թուրքիայի ղեկավարությունը կձգտի ապահովել […]

Մխիթարության հույս կա /վիդեո/

Արագածոտնի թեմական առաջնորդի քարտուղար, Տեղերի սուրբ ‹‹Աստվածածին›› եկեղեցու տեսուչ Արման սարկավագ Ահարոնյանն այսօր ‹‹Հենարան›› ակումբում խոսեց քրիստոնեության մեծագույն ավետիսի` հոգու անմահության մասին: Արման սարկավագ Ահարոնյանը ցավակցելով բոլոր որդեկորույս մայրերին` նկատեց, թե նրանք չպիտի խոնարհվեն իրենց սգի մեջ, այլ մենք ազգովի պիտի խոնարհվենք հերոսներ ծնող մայրերի առջեւ, քանզի նրանք են, որ մեր ժողովրդին հերոսածին լինելու իրավունքին են […]

«Ոստիկան եմ դառնալու, որ բոլոր թուրքերի ականջները քաշեմ».Շուշեցի Մհերը երազում է/վիդեո/

«Ես խաղաղություն եմ ուզում ու ուզում եմ միշտ ապրել Շուշիում»,-Henaran.am-ի թղթակցին ասաց առաջին դասարանցի Մհերը, ով այս օրերի կրակոցներին անտարբեր է, քանի որ տարված է դասերով: «Ոստիկան եմ դառնալու, որ բոլոր թուրքերի ականջները քաշեմ»-ասում է Մհերը և շտապում Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում աղոթելու: Մանրամասները՝ տեսանյութում:

Նախագահն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար, դեսպան Արգո Ավակովին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար, դեսպան Արգո Ավակովին: Նախագահը շնորհավորել է Արգո Ավակովին նշանակման կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ նրա բազմամյա փորձը կնպաստի մեր երկրում առաքելության արդյունավետ իրականցմանը: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի իշխանությունների և գրասենյակի միջև երկարամյա արդյունավետ համագործակցությունը ձևավորել է փոխվստահության մթնոլորտ՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄարտիՄայիսի

Ամենաընթերցված