15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Վերնիսաժի» տարածքը կբարեկարգվի և կարդիականացվի /ֆոտո/

Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը Գլխավոր պողոտայի «Վերնիսաժ» հատվածի վերակառուցման, արդիականացման, կանոնակարգման և բարեկարգման նախագծի իրագործման նպատակով Երևանի քաղաքապետարանում հանդիպում-քննարկում է անցկացրել տարածքում առևտրային գործունեություն իրականացնող անձանց, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում ներկայացվել են բարեկարգման ծրագրի էսքիզային 4 տարբերակները: Ներկաները, ողջունելով «Վերնիսաժի» տարածքի բարեկարգման և արդիականացման, ինչպես նաև այն որպես զբոսաշրջային վայր դարձնելուն միտված Երևանի քաղաքապետարանի ծրագիրը, ընդգծել են, որ այն մեծապես կնպաստի քաղաքային զբոսաշրջության զարգացմանը: Ոլորտի մասնագետները, ծանոթանալով նախագծերին, ներկայացրել են իրենց մոտեցումներն ու առաջարկները: Մասնավորապես, «Վերնիսաժի» տարածքում զբոսաշրջային ավտոբուսների կայանման համար առանձին կայանատեղիներ ունենալու առաջարկի առնչությամբ քաղաքապետի տեղակալը տեղեկացրել է, որ այն անպայման հաշվի կառնվի նախագծերում: Ծրագրի նպատակն է ապահովել Նալբանդյան-Հանրապետության փողոցների միջանկյալ հատվածում բարեկարգված խաչքարերի պուրակի տրամաբանական շարունակությունը մինչև Խանջյան փողոց՝ չխաթարելով «Վերնիսաժի» աշխատանքը:

Ծրագրով նախատեսվում է տարածքի միջնամասում գտնվող, ներկայում չգործող շատրվանների փոխարեն ստեղծել նոր ճեմուղի, որի կողքերով էլ կկազմակերպվի «Վերնիսաժը»:Տարածքը կկահավորվի նստարաններով: Երկու կողմերից մուտքերն էլ կառանձնանան ջրային ավազաններով: Ամբողջ հատվածը կբարեկարգվի և կկանաչապատվի, «Վերնիսաժը» կունենա ոռոգման նոր ցանց, լուսավորության ժամանակակից համակարգ, ինչպես նաև կսալապատվի, այսինքն՝ խնդիրը Վերնիսաժը» ներկայանալի ու հարմարավետ հանրային տարածք դարձնելն է:

«Վերնիսաժ» այցելող յուրաքանչյուր ոք պետք է զգա, որ գտնվում է հայկական արվեստը ներկայացնող մի անկյունում, ուր հնարավոր է նաև հաճելի գնումներ կատարել: Այդ նպատակով ծրագրից հետո «Վերնիսաժում» կներկայացվի միայն անվանը համապատասխան ապրանքատեսականի՝ գեղանկարչություն, ձեռագործ աշխատանքներ, զարդարվեստ, իսկ շինարարական նյութերի և հագուստեղենի համար մայրաքաղաքում գործում են առևտրի բազում այլ կետեր, որտեղ էլ կուղղորդվեն նման ապրանքների վաճառքով զբաղվող քաղաքացիները: Ինչ վերաբերում է տաղավարների քանակին, ապա տեղեկացնեմ, որ նախապես կատարվել են հաշվարկներ և բոլորը կունենան առանձին վաճառակետեր:  Երևանի քաղաքապետարանը բազմիցս շեշտել է, որ անելու է հնարավորը՝ մայրաքաղաքի բնակիչներին վերադարձնելու երբեմնի բարեկարգ հանգստի գոտիները: Այս ծրագրի իրականացմամբ միանգամից մի քանի խնդիր է լուծվելու: Առաջին հերթին կստեղծվեն հարմարավետ պայմաններ»,-նշել է Դավիթ Օհանյանը»,-նշել է Դավիթ Օհանյանը:
Վերջինս, կարևորելով մայրաքաղաքում զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերը, ընդգծել է, որ «Վերնիսաժի» բարեկարգման և արդիականացման ծրագրի իրագործումը ևս մեկ քայլ է՝ Երևանն ավելի ներկայանալի դարձնելու համար:

Վերնիսաժի վերակառուցման և արդիականացման եղած 4 տարբերակ-նախագծերը

570f6889f1a1f_medium

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ