17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 2016

«Կործանված կյանքս է դեմս դրած ու միայն մի զենք ունեմ» /վիդեո/

Տուն ու տեղը կորցրած թալիշեցի Արամը իր հույսը դրել է սեփական համառության և հրացանի վրա: Արամը չի լքի Թալիշը, քանի որ քարուքանդ եղած կյանքն ու տունը պարտադրում են վրեժխնդիր լինել: Թալիշեցին  զայրացած է, քանի որ դառը իրողությունը ահասարսուռ է. «Միայն գնդակոծությունները չեն՝ տունս լրիվ թալանված է: Կործանված կյանքս է դեմս դրած ու միայն մի զենք […]

Ադրբեջանի շահերը պաշտպանելու համար Մոսկվայում թուրք լրագրողը հեռացվել է աշխատանքից

«Իլխաս» թուրքական գործակալության  մոսկովյան բյուրոյի գլխավոր խմբագիր Ֆուադ Աբբասովը հեռացվել է աշխատանքից։ Նա այդ մասին տեղեկացրել է սոցկայքի իր միկրոբլոգում։ Նա տարբեր քաղաքական ծրագրերի ժամանակ աչքի է ընկնում Ադրբեջանի շահերը պաշտպանելով: Վերջինս նշել է, որ իր՝ աշխատանքից ազատվելը եղել է ռուսական կողմի պահանջը:

Ազգային Ժողովում շրջանառության մեջ է դրվել Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին նախագիծ

ՀՀ Ազգային Ժողովում շրջանառության մեջ է դրվել Արցախի Հանրապետությունը ճանաչելու նպատակով  Զարուհի Փոստանջյանը և Հրանտ Բագրատյանը շրջանառության մեջ են դրել օրենքի նախագիծ`Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին: Նախագիծը բաղկացած է ընդամենը 2 հոդվածից: Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Արցախի Հանրապետությունը: Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: Որպես հիմնավորում նշվում […]

Մայր Աթոռը հերքում է Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հայտարարությունը

Մայր Աթոռ Սբ Էջմիածինը հերքում է Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հայտարարությունը, ասելով որ այն ամբողջովին կեղծ է: Ըստ այդ հայտարարության, իբր, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը հրաժարվել է իր հետ հանդիպումից: «Հայտարարությունն ամբողջությամբ կեղծ է և սուտ: Մայր Աթոռ Սբ էջմիածնում ստացվել է միայն Մոսկվայի և Համայնք Ռուսիո Կիրիլ պատրիարքի նամակ-կոչը` խաղաղության վերահաստատման անհրաժեշտության մասին, […]

Այս գիշեր հակառակորդը դիվերսիոն փորձ է կատարել և հետ շպրտվել. ԼՂՀ ՊԲ

Ապրիլի 13-ի լույս 14-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրության փոփոխություններ չեն արձանագրվել: Որոշ հատվածներում եղել են կրակի դադարեցման շուրջ ձեռքբերված բանավոր պայմանավորվածության խախտումներ, տեղեկացնում է ԼՂՀ ՊԲ–ն: Մասնավորապես առաջնագծի հյուսիսարևելյան (Մարտակերտ) և հարավարևելյան (Հադրութ) ուղղություններով հակառակորդը 82 մմ-ոց (1 արկ), 60 մմ-ոց (11 արկ) և հաստոցավոր ավտոմատ նռնականետերից (25 արկ) արկակոծել է […]

Էդուարդ Շարմազանովն ընդունել է Գարիֆալիա Կանելլիին

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ապրիլի 13-ին ընդունել է Հունաստանի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Գարիֆալիա Կանելլիին: Ողջունելով հյուրին՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել դարերի պատմություն ունեցող հայ-հունական հարաբերությունները եւ փաստել, որ այդ մասին է վկայում նաեւ հույն պատգամավորի այցը Լեռնային Ղարաբաղ եւ Հայաստան: Էդուարդ Շարմազանովը շնորհակալություն է հայտնել Գարիֆալիա Կանելլիին՝ այս ծանր եւ դժվարին […]

Այս գիշեր հակառակորդն անկանոն կրակ է բացել Տավուշի ուղղությամբ

Ապրիլի 13-ի լույս 14-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարեւելյան հատվածում ադրբեջանական կողմը կատարել է 9 խախտում եւ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: ՀՀ ՊՆ-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում եւ վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը:  

Որ փաստաթուղթն է բանակցային սեղանին. ԱԳ նախարարը բացում է փակագծերը

Նախօրեին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը, որի ընթացքում հիմնականում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խնդրին։ Նախարարը հայտարարել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի գլխավոր էությունն այն է, որ Ղարաբաղը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Է․ Նալբանդյանը նշել է, որ Ադրբեջանը իր սպառնալիքները հնչեցնում էր տարիներ շարունակ: «Տարիներ շարունակ […]

Էական ապտակը հասցրեցին, մնացածն` անկարեւոր է

Պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը ԱԺ է ներկայացրել ԵՏՄ-ին ՀՀ անդամակցությունը դադարեցնելու վերաբերյալ նախագիծ: Անդրադառնալով այս հարցին՝ տնտեսագետ Զոյա Թադևոսյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց. ‹‹Ես չեմ կարծում, թե ԵՏՄ-ին մեր անդամակցությունն ուշադրության արժանի կամ առանձնահատուկ երևույթ էր: ԵՏՄ-ն չծառայեց իր նպատակին ո՛չ տնտեսական առումով, ո՛չ էլ ԵՏՄ անդամ երկրների  համագործակցության խորացման առումով››: Տնտեսագետն ընդգծեց՝ հասկանում է՝ ինչու է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄարտիՄայիսի

Ամենաընթերցված