‹‹Նրա դիվանագիտական բառապաշարից փոփոխության հոտ չեկավ››
‹‹Արտգործնախարարի ելույթից չգիտեմ՝ ինչ հասկանանք: Այն նույն կետերի մասին խոսվեց, որոնք միշտ էլ եղել են մեր դիվանագիտության մեր: Արտաքին գերատեսչությունները չեն պատրաստվում փոփոխություն մտցնել իրենց գործողությունների մեջ՝ չնայած ստեղծված ծանր իրավիճակին››, – անդրադառնալով արտգործնախարարի Էդվարդ Նալբանդյանի հարցազրույցին՝ Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Քաղաքագետն ընդգծեց՝ արտգործնախարարը, ցավոք, նոր շեշտադրումներ չարեց:
‹‹Մշտապես նույն կետերի մասին է խոսվում՝ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբջանի կազմում, միջնորները և միջազգային հանրությունը գիտեն՝ ով է սկսել ռազմական գործողությունները, բայց համարժեք գնահատականներ չեն տալիս …
Ես այլ բան էի սպասում արգործնախարարից, բայց մենք չտեսանք դա: Ասում են՝ կան բաներ՝ հրապարակման ենթակա չեն. լավատես եմ, հույս ունեմ՝ տեղաշարժ կլինի: Թե չէ, նրա դիվանագիտական բառապաշից փոփոխության հոտ չեկավ››, – ասաց քաղաքագետը:
Հիշեցնենք, ՀՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի գլխավոր էությունն այն է, որ Ղարաբաղը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում: