25 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Կոչ ենք արել անմիջապես սկսել բանակցությունները․ Ուորլիք

«Ինչպես եւ հայտարարել ենք տարածաշրջան մեր այցի ժամանակ, համանախագահներն ու համանախագահող պետություններն իրենց միասնական դիրքորոշումն են հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում»։ Նման հայտարարություն է արել ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ ադրբեջանական АПА գործակալության հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին, որ համանախագահող երկրներից Ռուսաստանն ավելի ակտիվ դիվանագիտություն է կիրառում այս խնդրում, քան ԱՄՆ-ն:

Ուորլիքը նշել է, որ իրենք կողմերին միասնական կերպով կոչ են արել պահպանել կրակի դադարեցման ռեժիմը եւ անմիջապես սկսել բանակցությունները՝ խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու համար։

«Մենք շարունակում ենք աշխատել կողմերի հետ, պատրաստ ենք ամեն ճանապարհով աջակցել՝ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում դրական տեղաշարժ արձանագրելու համար»,- ասել է նա։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ