Իմ երեխան դրսում քնի, իրենցը տաք տներում. կոնդեցիները զայրացած են /վիդեո/

Կոնդ թաղամասի նախկին բնակիչներն այսօր նորից հավաքվել էին կառավարության շենքի մոտ պահանջելով, որ իրենց բնակարաններ տրամադրեն կամ համապատասխան գումարով փոխհատուցեն: Նրանց այս անգամ ընդունեց կառավարության դիմում-բողոքների ընդունման բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը եւ վստահեցրեց, որ նրանց խնդիրը ուսումնասիրման փուլում է և նախարարների հետ խորհրդակցություն է անցկացնելու այս հարցով եւ վերջնական քննարկումներից հետո պատրաստ կլինի նրանց հանդիպել: […]