07 Հունվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Իմ երեխան դրսում քնի, իրենցը տաք տներում. կոնդեցիները զայրացած են /վիդեո/

Կոնդ թաղամասի նախկին բնակիչներն այսօր նորից հավաքվել էին կառավարության շենքի մոտ պահանջելով, որ իրենց բնակարաններ տրամադրեն կամ համապատասխան գումարով փոխհատուցեն:

Նրանց այս անգամ ընդունեց կառավարության դիմում-բողոքների ընդունման բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը եւ վստահեցրեց, որ նրանց խնդիրը ուսումնասիրման փուլում է և նախարարների հետ խորհրդակցություն է անցկացնելու այս հարցով եւ վերջնական քննարկումներից հետո պատրաստ կլինի նրանց հանդիպել:

«Մենք նրանցից ողորմություն չենք ուզում, այլ փոխհատուցում, ինչի իմ երեխաները պետք է դրսում քնեն, իրենցը  տաք տներում:Թալանված վիճակում ենք, էլ դիմանալ չի լինում»,-ասաց  բնակիչներից մեկը:

Հիշեցնենք, 8-ից 10 տարի առաջ Կառավարությունը որպես գերակա շահ է ճանաչել եւ նրանց դուրս է հանել իրենց բնակարաններից՝ խոստանալով փոխհատուցում:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ