Մայր Թերեզայի սրբադասման օրը հայտնի է

Կաթոլիկ եկեղեցու միանձնուհի Մայր Թերեզան այս տարվա սեպտեմբերի 4-ին սրբերի շարքը կդասվի։ Այդ մասին հայտնել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը։ Հիշեցնենք, որ Պապն անցած տարի ճանաչել էր Մայր Թերեզայի կողմից 2-րդ «հրաշագործության» իրագործումը: 2003թ. Կաթոլիկ եկեղեցին Մայր Թերեզային դասել է երանելիների շարքը։