27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մեզանից ոչ ոք այստեղից ողջ դուրս չի գալիս․ հայտնի դերասանը շոկի է ենթարկել

Հոլիվուդյան հանրահայտ դերասան Ռիչարդ Գիրը հուզիչ գրառում է կատարել Ֆեյսբուքում, որը շատերին ցնցել է։ Նրա գրառումը կյանքի իմաստի մասին է։

«Իմ ընկերներից մեկի մայրն իր ողջ կյանքում հետևել է առողջ ապրելակերպին: Նա միայն առողջ սնունդ է օգտագործել, չի ծխել և չի խմել, ֆիզիկական վարժություններ է արել և միշտ վախեցել է արևին դուրս գալ առանց պաշտպանիչ կրեմների: Նա մշտապես եղել է  դիետոլոգների եւ ֆիզիոթերապեւտների հսկողության տակ, միշտ հետևել է նրանց ասածներին: Կարելի է ասել՝ նա ֆիքսված էր սեփական առողջության վրա:

Այժմ նա 76 տարեկան է, և նրա մոտ հայտնաբերել են մաշկի քաղցկեղ, ինչպես նաև ողնուղեղի քաղցկեղ: Բացի այդ կնոջ մոտ կա նաև օստեոպորոզ…

Ընկերոջս հայրն իրեն ոչ մի բանից չի զրկել: Նա երբեք չի զբաղվել սպորտով, և շատ է սիրել համեղ սնվել՝ կարագը քսել է բեկոնի վրա և կերել: Կարող էր իրեն թույլ տալ խմել և լողափին արևայրուք էր ընդունում այնքան ժամանակ, մինչև մաշկը պոկվում էր:

Կարելի է ասել նա իր ողջ կյանքում թքած է ունեցել բժիշկների խորհուրդների վրա և ապրել է այնպես, ինչպես իրեն դուր է եկել: Այժմ նա 81 տարեկան է, և բժիշկն ասում է, որ չափազանց առողջ է, առողջ է նույնիսկ շատ երիտասարդներից:

Սա կյանք է, եւ այստեղից ոչ ոք ողջ դուրս չի գալիս։ Ինչքան էլ դուք ջանաք, երբեք չեք կարող թաքնվել ձեր ներքին թույնից: Վաղ թե ուշ այն ձեզ հանկարծակիի կբերի: Ինչպես ասել է իմ ընկերոջ մահացու հիվանդ մայրը. «Եթե ես իմանայի, թե ինչպիսի ավարտ կունենա իմ կյանքը, ապա երբեք չէի լսի բժիշկներին, այլ կապրեի միայն իմ հաճույքի համար»:

Քանի դեռ ժամանակ կա, պետք է ապրել հաճույքի համար: Քանի որ վաղը կարող է արդեն ուշ լինել:

Դրա համար էլ, արեք այն, ինչ ձեզ դուր է գալիս, ինչ ցանկանում եք: Համեղ սնվեք, արևի տակ զբոսնեք, մի ամաչեք ծուլությունից, պարապ մնալուց: Եղեք հիմար և տարօրինակ, բայց եղեք այնպիսին, ինչպիսին կաք: Չէ-որ, ուրիշ բաների համար դուք ժամանակ չունեք»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ