Ավտովթար Աշտարակում

Մարտի 26-ին` ժամը 11.58-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի ոստիկանության շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: