27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Զատիկի կուլիչ ցուկատով

Բաղադրությունը՝

Ալյուր-6 բաժակ
Կաթ-3 բաժակ
Խմորիչ-50 գր
Ձվի դեղնուց-15 հատ
Կարագ-250-300
Շաքարավազ-200 գր
Հիլ (կարդամոն)-5-7 հատիկ
Մշկընկույզ -1-2 հատ
Չամիչ-100 գր
Նուշ-20 գր
Ցուկատ-100 գր

Գլազուրի համար՝

Շաքարի փոշի
Ձվի սպիտակուց

Պատրաստման եղանակը՝

    1. Խմորիչը թրջել 1 բաժակ կաթի մեջ, ավելացնել ալյուրի կեսը, լավ խառնել և թողնել 60-90 րոպե տաք տեղ։ Խմորը աճում է համարյա 2 անգամ։
    2. Առանձնացնել ձվի դեղնուցները և հարել շաքարավազի և կարագի հետ։ Բլենդերով մանրացնել մշկընկույզը և հիլը։ Նուշը և ցուկատը մանր կտրատել։ Չամիչը լվանալ, չորացնել և խառնել քիչ քանակությամբ ալյուրի հետ։
    3. Երբ խմորը սկսի ուռչել,ավելացնել հարած դեղնուցը, մնացած ալյուրը, կաթը, մշկընկույզը, կարդամոնը, ցուկատը, նուշը և չամիչը։ Խմորը լավ հունցել, ծածկել խոնավ սրբիչով և թողնել հանգստանա մոտ 60 րոպե, ապա նորից լավ հունցել և տեղադրել նախորոք յուղած տաք տապակի մեջ։
    4. Թխել ջեռոցում 30-40 րոպե 180 աստիճանի տակ։ Հանել ջեռոցից թողնել սառի և վրան լցնել ձվի սպիտակուցի և շաքարի փոշու խառնուրդը և զարդարել ըստ ճաշակի։
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ