Ժամանակակից թբիլիսահայերի ֆոտոտարեգրությունը

Մարտի 20-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում բացվեց «Ագորա-Ջորջիա» հասարակական կազմակերպության «Ժամանակակից թբիլիսահայերի ֆոտո-տարեգրություն» նախագծով լուսանկարային աշխատանքների ցուցադրությունը: Թբիլիսահայերին ներկայացվեց ճանաչված ֆոտոնկարիչ Յուրի Ակուլյանի կողմից նկարահանված վերջին 15 տարում թբիլիսահայ համայնքային կյանքն արտացոլող 50 նկար: Ցուցադրված լուսանկարները արտացոլում են համայնքի հասարակական և մշակութային կյանքում ավանդ ունեցած անհատներին և իրադարձությունները: Ցուցահանդեսն իր ներկայությամբ պատվել էր Անդրկովկասի […]