Ինչ վիճակում է «Զվարթնոց» օդանավակայանը
Բրյուսելում իրականացված պայթյունների շարքից հետո հայտարարվեց, որ հարեւան Վրաստանի օդանավակայաններում (Թբիլիս եւ Քութայիսի) եւ ցամաքային սահմանին հսկողությունը խստացվել է:
Henaran.am-ի հետ զրույցում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մամուլի քարտուղար Գեւորգ Աբրահամյանը հայտնեց, որ անվտանգության առումով միշտ «Զվարթնոց» օդանավակայանն իրականացնում է անհրաժեշտ միջոցառումները. «Իհարկե, յուրաքանչյուր նման դեպքից հետո աչալուրջ ենք լինում, որ անվտանգության առումով զգոնությունը պահպանվի, դրա հետ մեկտեղ անհամարմարություն չպատճառենք ուղեւորներին:
Ավելի վաղ ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի խոսնակ Ռուբեն Գրձելյանը հայտնել էր, որ «Զվարթնոց» օդանավակայանից ուղիղ թռիչքներ Բելգիա եւ Բրյուսել չեն իրականացվում, այլ միայն տրանզիտային եղանակով. Երևան-Մոսկվա-Բրյուսել, Երևան-Կիև-Բրյուսել և այլն:
Հիշեցնեք, այսօր առավորտյան Բելգիայի մայրաքաղաքում մահապարտ ահաբեկիչներն այսօր պայթյուններ են իրականացրել, որի հետևանքով մոտ երեք տասնյակ զոհ կա և 130 վիրավոր: Բրյուսելի օդանավակայանը բոլոր ուղղություններով փակ է։