13 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 17, 2016

Շարունակվող աշխատանքներ…

Կառավարությունն այսօր հաստատել է Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների գործունեության իրականացման 2016 թվականի ծրագրերը: Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի տեղակացմամբ, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում այս պահին տեղակայվել են 23 տեղական ու օտարերկյա կազմակերպություններ, ինչը հագեցվածության 99 տոկոս է  նշանակում: Ծրագրի իրականացման  արդյունքում 120 նոր աշխատատեղ է ստեղծվել, 1360 աշակերտ վերապատրաստվել է Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում:Այս տարի կշարունակվեն աշխատանքները, […]

Հռոմի Պապը Հայաստանի դեսպանին պարգևատրել է Պիոս Պապի ասպետական ուխտի Մեծ Խաչի շքանշանով

Մարտի 16-ին Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը Հռոմի Պապ Ֆրանցիսկոս I-ի կողմից պարգևատրվել է Պիոս Պապի ասպետական ուխտի Մեծ Խաչի շքանշանով: Վատիկանի Առաքելական Պալատում նույն օրը տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ Սուրբ Աթոռի Պետական Քարտուղարության տեղապահ արքեպիսկոպոս Ջովաննի Անջելո Բեչուն դեսպան Մինասյանին է հանձնել Պիոս Պապի ասպետական ուխտի Մեծ Խաչի շքանշանը: Ինչպես գրված է շքանշանի […]

«Որոշե՛ք, ասե՛ք՝ կամ հա, կամ չէ»

Կառավարության կողմից ներկայացված ՀՀ պետական պարգևների և պետական կոչումների մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցի վերաբերյալ ելույթով հանդես եկավ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը: Ըստ Նաղդալյանի՝ կառավարությունը վստահ չէ, թե  լավ բան է առաջարկվում: «Սիրելի՛ կառարվություն, որոշե՛ք, ասե՛ք՝ կամ հա, կամ չէ, հետո բերեք օրինագծերն այստեղ»,- ասաց նա: Ըստ […]

Նախարարը չի զգուշացնելու

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր` մարտի 17-ին  կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ դպրոցների տնօրենների հետ մարտի 18-ին կանցկացնի խորհրդակցություն, որին կմասնակցեն նաև մարզերի ուսումնական հաստատությունների տնօրենները: Նախարարի խոսքով՝ խորհրդակցության ընթացքում կփորձեն քննարկել դպրոցների խնդիրները, առարկայական ծրագրերն ու անելիքները: «Բոլոր քննարկումները հրապարակային են լինելու»,- ասաց նախարարը: Լևոն Մկրտչյանը նշեց, որ […]

«Որեւէ մեկի պաշտպանության կարիքը չունի»

ՀՀԿ պատգամավոր Առաքել Մովսիսյանի վարքագիծը չի կարող որեւէ ազդեցություն ունենալ կուսակցության հեղինակության վրա: ԱԺ-ում այսօր լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը՝ անդրադառնալով երեկ ԱԺ դահլիճում Առաքել Մովսիսյանի եւ Նիկոլ Փաշինյանի միջև եղած լեզվակռվին: Մելքոնյանը նշեց, որ Սերժ Սարգսյանը որեւէ մեկի պաշտպանության կարիքը չունի: Լրագրողները հարց ուղղեցին Գագիկ Մելիքյանին՝ փորձելով հասկանալ, թե […]

«Պետք է զգույշ լինեն»

ՀՀԿ-ական պատգամավոր, էթիկայի հանձնաժողովի անդամ Սուքիաս Ավետիսյանն այսօր լրագրողների հետ հարց-պատասխանի ընթացքում անդրադարձավ երեկ ԱԺ-ում  մ տեղի ունեցած անախորժ  միջադեպին: «Եթե կա փաստ, ու այդ փաստը հիմնավորվում է, հանձնաժողովը համարում է դա էթիկայի խախտում: Այլ լիազորություն հանձնաժողովին վերապահված չէ»,- ասաց Սուքիաս Ավետիսյանը: Հիշեցնենք, որ երեկ նիստերի դահլիճում  անախորժ միջադեպ եղավ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և ՀՀԿ-ական […]

Ընդլայնվեց մատչելի պայմաններով բնակարաններ ձեռք բերող երիտասարդ ընտանիքների շրջանակը

Այսօր կառավարությունը փոփոխություններ և լրացում կատարեց նախկինում ընդունված որոշման մեջ, ընդլայնելով «Երիտասարդ ընտանիքին մատչելի բնակարանե պետական ծրագրով ընդգրկվող բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող երիտասարդ ընտանիքների շրջանակը և վերջիններիս մատչելի պայմաններով տրամադրվող հիփոթեքային վարկերի ծավալները:   Մասնավորապես՝ ավելացել է Ծրագրի պոտենցիալ շահառու երիտասարդ ընտանիքների տարիքային սահմանափակման առավելագույն շեմը. ամուսինների գումարային տարիքի առավելագույն շեմը ներկայիս 60 տարեկանից […]

«Պատեհ-անպատեհ առիթներով կոչումներ շնորհելն անախրոնիզմի է վերածվում»

Կռավարության կողմից ներկայացված՝ «ՀՀ պետական պարգևների և պետական կոչումների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ընթացքում հիմնական զեկուցող` ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանին  ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հարց ուղղեց: Նրա խոսքով` պատեհ-անպատեհ առիթներով  կոչումներ շնորհելն աստիճանաբար ասես անախրոնիզմի է վերածվում: «Ես չգիտեմ` քանի վաստակավոր շինարարի շենք է փլվել կամ […]

ՀՀ ԸՕ-ում լրագրողներին վերաբերող դրույթի մասով Լրագրողական ՀԿ-ները հայտարարություն են տարածել

Հայաստանի իշխանությունների ներկայացրած՝ Ընտրական օրենսգրքի նոր նախագծում առկա են լրագրողների իրավունքներին ու մասնագիտական գործունեությանը վերաբերվող դրույթներ ու ձևակերպումներ, որոնք հակասում են ՀՀ Սահմանադրությանը, ԶԼՄ-ների մասին ՀՀ օրենքին, ՀՀ Քրեական օրենսգրքին, մի շարք այլ իրավական, այդ թվում՝ միջազգային փաստաթղթերին։ Այսպես, նախագծի 65-րդ հոդվածի 7-րդ կետը ենթադրում է տեղական դիտորդների ու լրագրողների՝ ընտրատեղամասերում միաժամանակ գտնվելու թվային սահմանափակում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՓետրվարիԱպրիլի