22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Նախարարը չի զգուշացնելու

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր` մարտի 17-ին  կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ դպրոցների տնօրենների հետ մարտի 18-ին կանցկացնի խորհրդակցություն, որին կմասնակցեն նաև մարզերի ուսումնական հաստատությունների տնօրենները:

Նախարարի խոսքով՝ խորհրդակցության ընթացքում կփորձեն քննարկել դպրոցների խնդիրները, առարկայական ծրագրերն ու անելիքները:

«Բոլոր քննարկումները հրապարակային են լինելու»,- ասաց նախարարը:

Լևոն Մկրտչյանը նշեց, որ ինքը ևս կարիք ունի լինելու դպրոցներում և գոնե շաբաթը մեկ անգամ առանց զգուշացման այցելելու է որևէ դպրոց:

«Ոչ թե պատժիչ խնդիրների լուծման համար, այլ հասկանալու՝ ուսուցիչներին և ծնողներին հուզող խնդիրները: Կփորձենք ինչ-որ ձևով ձևակերպել բոլորիս՝ հանրակրթությանը հուզող հիմնահարցերը»,- ասաց Լևոն Մկրտչյանը:

Նախարարն ընդգծեց ,որ  ուսուցիչներն ունեն սոցիալական մեծ խնդիրներ, ծնողները դժգոհում են, որ երեխաների ծանրաբեռնվածությունը մեծ է:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ