09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Պատեհ-անպատեհ առիթներով կոչումներ շնորհելն անախրոնիզմի է վերածվում»

Կռավարության կողմից ներկայացված՝ «ՀՀ պետական պարգևների և պետական կոչումների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ընթացքում հիմնական զեկուցող` ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանին  ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հարց ուղղեց:

Նրա խոսքով` պատեհ-անպատեհ առիթներով  կոչումներ շնորհելն աստիճանաբար ասես անախրոնիզմի է վերածվում:

«Ես չգիտեմ` քանի վաստակավոր շինարարի շենք է փլվել կամ մյուս բնագավառներում կոչումներ ունեցող մարդկանց որակը, արդյունավետությունը և այլն: Ես առաջարկում եմ կառավարությունում քննարկել այս խնդիրը և համակարգային լուծում տալ դրան», – ասաց Աղվան Վարդանյանը:

Տսը Աղվան Վարդանյանի՝ նորմալ չէ, որ տարբեր ոլորտներում կան հարյուրավոր  գործիչներ, ովքեր կոչումնեչր ունեն ու դեռ հարց է՝ արժանի՞ են դրան:

«Մարդկանց վաստակը գնահատելու տարբեր ձևեր կան, բայց հարյուրներով վաստակավոր ճարտարապետներ, նկարիչներ ունենալը ճի՞շտ է արդյոք»,- ասաց պատգամավորը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ