6-րդ վարչությունն էլ. Հայկական Ժամանակ

ՀՀ ոստիկանության համակարգում կադրային փոփոխությունները շարունակվում են։ Մեր տեղեկություններով, ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը երեկ կադրային փոփոխություն է կատարել նաեւ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում։ Մասնավորապես, բաժնի պետ Կարեն Մարգարյանը նշանակվել է Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության պետի տեղակալ։ Երեկ նա նաեւ ստացել է գնդապետի կոչում։ […]