Վախճանվել է Հյուսիսային Օսիայի ղեկավար Թամեռլան Ագուզարովը

53 տարեկանում մահացել է Հյուսիսային Օսիայի ղեկավար Թամեռլան Ագուզարովը: Այդ մասին տեղեկացրել է Հյուսիսային Օսիա-Ալանիա Հանրապետության պաշտոնական կայքը։ Նշվել է, որ Ագուզարովը մահացել է Մոսկվայի կլինիկաներից մեկում, ուր տեղափոխվել էր թոքաբորբով։