Երևան տեղափոխված արջերը 1 ամսում գիրացել են 25-30 կգ-ով /ֆոտո/
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC)՝ ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Գյումրիի կենդանաբանական այգուց Երևան տեղափոխված արջերի լուսանկարները եւ մեկ տեղ տեղեկացրել, որ մեկ ամիս առաջ կենդանիները կշռել են 50 կգ, իսկ այսօր արդեն՝ 75-80:
Տեղեկացնենք, որ մինչ Ռումինիա տեղափոխելը, Մաշա և Միշա արջերը հունվարի 22-ին տեղափոխվել էին Երևանի կենդանաբանական այգի, որտեղ ձմեռելուցհետ մեկտեղ կվերականգնվեն արտերկիր մեկնելու համար հատուկ պատվաստումներն անցնելու նպատակով:
Իսկ 2016 թվականի փետրվարի 10-ին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC)՝ Համաշխարհային կենդանաբուժական ծառայության (WVS) հետ համատեղ Գյումրիի մասնավոր կենդանաբանական այգում պահվող երեք առյուծներին՝ մայր Մերիի և նրա երկու ձագերին՝ Զիտային և Գիտային, տեղափոխել են Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան: