Անգելա Մերկելը ժամանել է Թուրքիա

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այսօր ժամանել է Թուրքիա՝ վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հրավերով։ Ինչպես նշում են թուրքական լրատվամիջոցները, սա Մերկելի երկրորդ անցն է Թուրքիա վերջին 2 ամսվա ընթացքում: Ակնկալվում է, որ Մերկելը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հետ քննարկելու է սիրիացի փախստականների հարցը, ինչպես նաեւ Թուրքիա-Եվրամիություն հարաբերությունները։