Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Սերբիայի Ազգային ժողովի նախագահին

Փետրվարի 8-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Սերբիայի Ազգային ժողովի (Նառոդնա սկուպշտինա) նախագահ Մայա Գոյկովիչին: Ողջունելով Սերբիայի ԱԺ նախագահին Երևանում՝ ՀՀ արտգործնախարարն արժևորեց հայ և սերբ ժողովուրդների միջև ձևավորված պատմական, ավանդական բարեկամական հարաբերությունները, որոնք լավ հիմք են հանդիսանում երկու երկրների միջև համագործակցության զարգացման համար։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մայա Գոյկովիչը նշեց, որ Սերբիան կարևորում […]