17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 29, 2016

Ո՞ր պայմանի դեպքում եք անցնում այլընտրանքային ծառայություն` պարտադիր զինվորական ծառայության փոխարեն

Այլընտրանքային զինվորական ծառայության կարող է անցնել ՀՀ այն քաղաքացին, որի կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակասում են միայն զենք կրելը, պահելը, պահպանելը կամ օգտագործելը: Այլընտրանքային աշխատանքային ծառայության կարող է անցնել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որի կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակասում է ընդհանրապես զինվորական ծառայություն անցնելը: Մանրամասները՝ iravaban.net կայքում

Ըստ ֆրանսիացիների Վրաստանը գինու բնօրրանն է

Վրաստանի գյուղատնտեսության նախարար Օտարի Դանելիան և ֆրանսիական Գինու մշակույթի հիմնադրամի ղեկավար Սիլվիա Կազին Բորդոյում ստորագրել են համագործակցության մասին հուշագիր։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Վրաստանի գյուղատնտեսության նախարարությունը։ Ըստ ստորագրված փաստաթղթի՝ Վրաստանը կլինի 2017 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին ներկայումս Բորդոյում կառուցվող Գինու քաղաքակրթության կենտրոնի (La Cite des Civilisations Du Vin Bordeaux) առաջին պատվավոր հյուրը և գինեգործությանը նվիրված […]

«Գյումրին ունի մեր կարիքը». դրամահավաք /ֆոտո/

Երեկ Հյուսիսային պողոտայում (Երեւան)՝ ժամը 16:00-ից մինչև ուշ երեկոյան Գյումրիի անօթևան ընտանիքների հոգսերով ապրող երիտասարդներ կազմակերպել են բարեգործական համերգ- դրամահավաք : Հիշեցնենք, որ համերգի կազմակերպման գաղափարը գյումրեցի լուսանկարիչ Հայկ Բարսեղյանինն է եղել, ով իր լուսանկարներում արտացոլել էր սոցիալապես ծանր պայմաններում ապրող գյումրեցի 13 ընտանիքների կյանքն ու կենցաղը : Միջոցառումից ստացված ողջ հասույթը ուղղվել է Գյումրիում […]

Հաշմանդամները անտեսվա՞ծ են /վիդեո/

«Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների մասին բարձրաձայնելը լավ է, բայց դրանց պետք է արդյունավետ լուծում տալ»,-այսօր՝ փետրվարի 29-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ նկատեց  «Ունիսոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը: «2016 թվականը հավասար հնարավորությունների և  հաշմանդամություն ունեցող անձանց հավասար պայմանների ստեղծման տարի է հայտարարված: Այդ հանգամանքը հաշվի առնելով նպաստավոր պայմաններ են ստեղծվում, որպեսզի մենք ավելի […]

Ստեփանակերտում հարգել են սումգայիթյան ջարդերի անմեղ զոհերի հիշատակը (ֆոտո)

Երեկ, վաղ առավոտից հարյուրավոր մարդիկ քայլել են դեպի Ստեփանակերտի հուշահամալիր` իրենց հարգանքի տուրքը մատուցելու 28 տարի առաջ Սումգայիթ քաղաքում ազերիների կողմից իրականացված ոճրագործության հետևանքով զոհված անմեղ զոհերի հիշատակին: Ինչպես հաղորդում է «Արցախպրես»-ը՝  ի հիշատակ սումգայիթյան ջարդերի անմեղ զոհերի` հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հանդիսապետությամբ հոգեհանգստյան կարգ է մատուցվել: Հուշահամալիր են այցելել նաև […]

34-ամյա բժշկուհին Nissan-ով հայտնվել է ձորում

Երեկ՝ փետրվարի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Երեկոյան ժամը 18:00-ի սահմաններում Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց փողոցի բնակիչ, 34-ամյա Հասմիկ Առաքելյանը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 70 կմ հատվածում իր վարած Nissan Tida մակնիշի 34 QN 276 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին, մի քանի պտույտ կատարելուց հետո հայտնվել […]

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 29-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Եղեգնաձորի կողմից բքի պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 29-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը: Վրաստանի […]

Նիդերլանդահայերը դատապարտում են Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը /վիդեո/

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան եւ ՀՅԴ Նիդերլանդների Հայ Դատի հանձնախումբը, Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Կունդերսին պահանջագիր են ներկայացրել, որում հորդորել են դատապարտել 28 տարի առաջ Ադրբեջանում իրականացված հայկական ջարդերը եւ ջանքեր գործադրել դադարեցնելու վերջինիս կողմից մինչեւ օրս շարունակվող ագրեսիան ազատ Արցախի հանդեպ, ինչպես նաեւ զինադադարի խախտումներն ու դիվերսիոն գործողությունները: Լրացուցիչ լուսանկարներ դիտելու համար այցելեք մեր […]

Գիշերային կրակոցներ Երեւանում. 25-ամյա երիտասարդը ծայրահեղ ծանր է

Այս  գիշեր կրակոցներ են հնչել Երևանում: ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից Henaran.am-ի թղթակիցը տեղեկացավ, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 01:20-ի սահմաններում. հրազենային վնասվածքներով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երիտասարդ: « Հրազենային վնասվածք ստացած քաղաքացին Երևան քաղաքի Նոր Արեշ 11 փողոցի 32 տան բնակիչ, 25-ամյա Արթուր Գեւորգյանն է: Վերջինն ստացել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29      
ՀունվարիՄարտի