17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 29, 2016

Դեսպան Թումանյանի հանդիպումը Իրանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի հետ

Փետրվարի 27-ին Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպում ունեցավ Իրանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Մահմուդ Գուդարզիի հետ: Բարձր գնահատելով հայ-իրանական հարաբերությունների մակարդակը, նախարարը գոհունակությամբ նշեց, որ տարբեր ժամանակահատվածներում Հայաստանից մի շարք մարզիկներ և մարզիչներ են այցելում Իրան և հանդես գալիս իրանական մարզական, մասնավորապես՝ ֆուտբոլային ակումբներում: Նախարար Գուդարզին բարձր գնահատեց նաև Իրանի հայ համայնքի դերը […]

«Եթե նամուսով իշխանություն ունենայինք …»

Իշխանությունը բացահայտ գնում է մարտի մեկը կոծկելու և մոռացնելու ուղիով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Ըստ Մանուկյանի՝ մարտի մեկի բացահայտման գործում առաջընթաց չկա: Արամ Մանուկյանը նկատեց, որ կառավարությունը  դեռևս չի կարողացել պատասխանել  Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հարցերին, թե ի՞նչ է արել կառավարությունը մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների […]

«Պետք է պատգամավորների աչքերը հանել… բոլորը լակոտներ են»

«Եթե աչքերը հանելը էթիկայի հանձնաժողովի համար նորմալ է կամ ականջները կտրելը համապատասխանում է նորմային, ապա այն բոլոր պատգամավորները, ովքեր լրագրողներին կամ քաղաքացիներին նման բառեր կասեն,  ուրեմն պետք է նրանց աչքերը հանել, և նրանք բոլորը լակոտներ են»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հելսինկյան Ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը: Նշենք, որ այսօր՝ փետրվարի 29-ին հրավիրված նիստում Հայաստանի ԱԺ […]

Հայկական տաշի-տուշին ու Լեպսի շռայլությունը /ֆոտո- վիդեո/

Շաբաթ օրը Հայկական երգի փառատոնի շրջանակներում շոու բիզնեսի ներկայացուցիչները՝ ՀՀ վաստակավոր արտիստները համերգ էին կազմակերպել եւ տաշի-տուշիով Կրեմլի համերգասրահում էին հավաքել  մոսկվաբնակ հայերին: Նույն պահին, ընդամենը 1 կմ հեռավորության վրա  ռուսական էստրադային երգիչ, Ռուսաստանի վաստակավոր արտիստ Գրիգորի Լեպսը իր փոքրիկ եւ համեստ համերգն էր կազմակերպել, այս անգամ արդեն Մոսկվայի մետրոյի՝ «Բորովիցկայա» «Արբատսկայա», եւ «Լենինի անվան գրադարան» […]

Ռուսական «Հաղթանակ»-ը կգրավի Հայաստանի երկինքը

Ռուսական «Հաղթանակ» ավիաընկերությունը Հայաստանում թռիչքի թույլտվություն է ստացել: Այդ մասին տեղեկացնում է Lenta.ru-ն` վկայակոչելով «Ռոսավիացիա»-ին: «Ավիաընկերությունը թույլտվություն է ստացել Սոչի-Երևան ուղղությամբ, այդ չվերթները կիրականացվեն շաբաթական 4 անգամ»,- նշված է հաղորդագրությունում: Նշենք, որ «Հաղթանակ» ավիաընկերությունն իր գործունեություննը սկսել է  2014 թվականից:

Հայկական մեղվի խայթոցը. Մխիթարյանն ուշքի բերեց «Բորուսիային» /վիդեո/

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 23-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» քիչ էր մնում պարտություն կրեր սեփական հարկի տակ: Համեստ «Հոֆենհայմի» հետ խաղի առաջին 70-75 րոպեները խիստ անհաջող էին դասավորվում Թոմաս Թուխելի գլխավորած թիմի համար: 25-րդ րոպեին Սեբաստիան Ռուդին առաջ էր մղել հյուրերին: Ամեն ինչ գլխի վայր շրջեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: 80-րդ րոպեին նա խաղարկեց անկյունայինը, ստացավ պատասխան փոխանցում ու […]

Էդ հաշիվ չի

ԱԺ էթիկայի հանձնաժողովը էթիկապես խախտում չի ճանաչել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի արարքը: Այս մասին որոշում է կայացվել Հանձնաժողովի այսօր՝ փետրվարի 29-ին կայացած նիստում: Էթիկայի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի խոսքով, նման որոշման համար հիմք է ընդունվել այն, որ Շուշան Պետրոսյանի խոսքը սպառնալիք չի պարունակել, այլ միայն սաստելու միտում է ունեցել: Խոսրով Հարությունյանը սեփական […]

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն աշխատանքային այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 28-ին աշխատանքային այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովին (ԱՊՀ ՄԽՎ) կից անվտանգության ոլորտի եւ նոր մարտահրավերների ու սպառնալիքների հակազդեցության օրենսդրության ներդաշնակեցման հարցերի միացյալ հանձնաժողովի եւ ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստերին: Նախատեսվում են ԱԺ փոխնախագահի հանդիպումները ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղար Ալեքսեյ Սերգեեւի […]

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի բացում Ֆրանսիայի Էքս Ան Պրովանս քաղաքում

Փետրվարի 26-ին Ֆրանսիայի Էքս Ան Պրովանս քաղաքի կենտրոնական պուրակում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի բացումը, որին հաջորդեց օրհնության ու օծման կարգ՝ Հայ Առաքելական և ֆրանսիական կաթողիկե եկեղեցիների քահանաների ձեռամբ։ Խաչքարի բացումը հնարավոր դարձավ Էքս Ան Պրովանսի քաղաքապետարանի, տեղական հայկական համայնքի, «Հայս կլուբ» կազմակերպության միասնական ջանքերի շնորհիվ` Ֆրասիայում ՀՀ դեսպանության և Մարսելում ՀՀ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29      
ՀունվարիՄարտի